Ուղիղ եթեր
Ներքին 1 տարի առաջ - 17:11 26-12-2024

30-40 հազար ռուբլիով մեքենայի հերթը առաջ են «գցում»․ ինչ է կատարվում Լարսում

Ռուս-վրացական սահմանին գտնվող «Վերին Լարս» անցակետի մոտ շուրջ 660 հայկական բեռնատար կա կուտակված։ Այս մասին hայտնում են Հյուսիսային Օսեթիայի ճանապարհային երթևեկության կազմակերպման կենտրոնից։ Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս միջազգային նշանակության ավտոմոբիլային ճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածը բաց է բոլոր տրանսպորտային միջոցների համար, բայց խցանումները չեն վերանում եղանակային վատ պայմանների պատճառով։

Ըստ վերջին տվյալների՝ անցակետը հատելու համար 1735 տրանսպորտային միջոց է հերթագրված, որոնցից 658-ը հայկական է։

Oragir.News-ը զրուցեց բեռնատարի վարորդ Սամվելի հետ, ով մեզ հետ զրույցում հայտնեց, որ կուտակումների պատճառը սաստիկ ցրտերն ու առատ ձյունն են։

«Հիմա վիճակը համեմատաբար լավ է, բայց ասում են, որ ամսի 28-ից վիճակը նորից վատանալու է։ Դե առաջ գումար էին տալիս, որ հերթը առաջ գցեն, բայց հիմա բռնվում են, արդեն ռիսկ չեն անում։ Մինչև 30-40 հազար ռուբլի առաջարկում են, որ գումարով մեքենան տանեն, բայց դա օրինական չէ։ Փողերը վերցնում, մի քանի կիլոմետր տանում են, հետո կանգնեցնում են ու ասում՝ կգանք, կտանենք, ու թռնում են»,- հայտնեց մեր աղբյուրը։

Ամենից շատ դիտված

22:41 Փաշինյա՛ն, մենք գալիս ենք քեզ փոխարինելու. «Ուժեղ Հայաստան»
22:48 Այ տղա՛, դու ո՞վ դառար, որ զոհվածի մորը քաշքշես, դու ո՞վ դառար, որ նահատակվածի հորը կալանավորես. Ռուբեն Մխիթարյան
10:01 «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքին ներկա էր շուրջ 80,000 քաղաքացի
10:05 Ճնշումներ՝ Հրազդանում, Փաշինյանի ստվերը՝ ԿԸՀ-ում, ՔՊ-ն՝ աշխատանքի տեղավորման գործակալություն․ Մամուլ
19:26 Վարդուհի Վարդանյանի թոռնուհին նշում է 4-ամյակը
21:47 Ուղերձ՝ մեզ չսիրող մարդկանց. Ավինյանը խորհուրդ է տալիս՝ ում ընտրել
22:15 4 օրից հայ ժողովուրդը կայացնելու է վերջին տասնամյակների կարևոր որոշումներից մեկը, որովհետև երկրի գոյությունն է վտանգված. Սամվել Կարապետյան
23:05 Արթուր Օսիպյանը ուղերձ է հղել քրեակատարողական հիմնարկից
00:00 «Ուժեղ Հայաստան» կուսակցության հանրահավաքը՝ թռչնի թռիչքի բարձրությունից
23:50 Չորս օրից մեր պատմության համար վճռորոշ օր է․ Նարեկ Կարապետյան