Ուղիղ եթեր
Ներքին 1 տարի առաջ - 12:16 26-12-2024

Սովորենք մեր արդեն սովորածը, եթե չենք սովորել, սովորենք․ Աննա Հակոբյան

ՀՀ վարչապետի Նիկոլ Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանը, ֆեյսբուքյան իր էջում ներկայացրել է «Կրթվելը նորաձև է» արշավի նպատակը:

«Մեջբերում 1 - «Դեռեւս վերածննդի եւ լուսավորության դարաշրջանից կրթության նպատակը դիմացինին ու շրջակա աշխարհը ճանաչելն ու հասկանալն է: Չկա կրթություն առանց իմացության, եւ չկա իմացություն առանց կասկածի: Կասկած նախ սեփական գիտելիքի, ապա դիմացի մարդու եւ աշխարհի ճանաչման գործընթացում (…)»։

Մեջբերում 2 - «Մյուս կողմից՝ ավելի պարզ է դառնում, որ սույն «արշավի» նպատակը ոչ այլ ինչ է, քան քարոզչական հնարք սեփական ընտրազանգվածին մոբիլիզացնելու եւ իրենց քննադատների դեմ հանելու համար(….)»։

Մեջբերում 3 - «Իրենք էլ գիտեն, որ զբաղվում են ոչ թե կրթության հանրահռչակմամբ, այլ քաղաքական քարոզչությամբ (…)»։

#կրթվելընորաձեւէ արշավի նպատակը 1-ին միտքը գիտական բարձունքներից իրական կյանք տեղափոխելն է։ Այսինքն, անձամբ կրթվել, կրթել, փոխվել, մեր միջավայրը փոխել այնպես, որ այս եւ շատ այլ թեզեր չօգտագործվեն միայն հոդվածներն ու ճառերը զարդարելու համար։

Օրինակ, եթե մեջբերումների հեղինակը հետեւեր անվիճելի թեզին, որ «կրթության նպատակը դիմացինին եւ շրջակա աշխարհը ճանաչելն ու հասկանալն է», նա սեփական կրթվածությունը ճիշտ կծառայեցներ իրեն, կասկած կունենար սեփական գիտելիքի հանդեպ, վստահ չէր լինի, որ ճանաչում է ինձ, հասկանում է իմ մոտիվացիաները, ինչի արդյունքում նրա 2-րդ, 3-րդ պնդումները պարզապես չէին «ծնվի»։

Իսկ ինչու է կարեւոր այս պատճառահետեւանքային կապը։ Շատ կարեւոր է, որովհետեւ հեղինակի պնդումները ոչ մի կապ չունեն իրականության հետ։ Ու քանի որ իրականության հետ կապ չունեն, չեն կարող նաեւ իմ կողմից որպես քննադատություն ընկալվել։

Ինչքանո՞վ լուրջ կընդունի հեղինակը, եթե իր դիմաց դրված լինի խնձոր, եւ մեկը երկար, հիմնավոր, տարբեր մեջբերումներով ու շատ ինքնավստահ իրեն բացատրի, թե ինչու այդ տանձը լավ տանձ չէ։

Եկեք 2025 թվականը հայտարարենք նորովի կրթվելու տարի

Սովորենք մեր արդեն սովորածը

Հասկանանք մեր արդեն կարդացածը

Եթե չենք սովորել, սովորենք

Եթե չենք կարդացել, կարդանք
#կրթություն
#նորաձեւությունիցմինչեւսովորություն
#սկսենքմեզանից
#կրթություն
#զինվենքգիտելիքներով
#տգիտությունընորաձեւչէ
#կրթվելընորաձեւէ
#համախմբվելու
#հայրենիքըսիրելու #պետությունըհզորացնելուհամար
#Կրթվելըհրաշալիէ
#Սովորենքամենինչիցանընդհատեւամենիչ #Կրթվելնառողջությունէ #Կրթվելնէմոցիոնալինտելեկտէ #Կրթվելչինշանակումբարքերիցհրաժարվել»,- գրել է Աննա Հակոբյանը

Ամենից շատ դիտված

19:30 Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից
13:34 Մենք միշտ կհիշենք քո ժպիտը. Հրաչ Մուրադյանի կինը մասնակցել է դերասան Խաչատուր Հունանյանի հուղարկավորությանը
20:42 Քյարթու տղա չեմ սիրում. ինչու է Էլեն Սաֆարյանը ստիպել նշանածին վաճառել իր Niva-ն
15:33 Ինչ տհաճ ա, ինչ զզվելի. Ժաննա Բուտուլյանի արձագանքը՝ Երևանի կենտրոնում թուրքական բեռնատար տեսնելիս
14:20 Երեխաներին էքսկուրսիա տանող ավտոբուսի վթարի հետևանքով բուժօգնության է դիմել 30 երեխա և 6 մեծահասակ. ԱՆ
20:00 Միլիարդների շրջանառություն, 90 մլն-ի տույժ և «անձեռնմխելի» կարգավիճակ. մի ՀԿ-ի պատմություն
18:59 Բաքվում մեկնարկել է Արցախի ռազմաքաղաքական նախկին ղեկավարների վերաքննիչ բողոքների քննությունը
20:35 Դատարանը վարույթ է ընդունել Սամվել Կարապետյանի հայցն ընդդեմ Ալեն Սիմոնյանի
09:00 Արմավիրի ձախողումը՝ կուսակցական հովանու տակ. ինչո՞ւ է լռում Փաշինյանը
21:40 Փամբակ գետում 7 և 13-ամյա քույրերի որոնողական աշխատանքները մթության պատճառով դադարեցվել են․ դրանք կվերսկսվեն վաղ առավոտյան