Մամուլ 1 տարի առաջ - 08:15 24-12-2024

ՔՊ-ում բուռն խմորումներ են․ Հրապարակ

Հրապարակ օրաթերթը գրում է․

Թեպետ իշխող կուսակցությունում փորձում են ցույց տալ, թե թիմում բացարձակ համերաշխ եւ միասնական մթնոլորտ է, եւ որ թիմի «դավաճաններ» Հովիկ Աղազարյանի եւ Հակոբ Ասլանյանի դեմ ինչ արվում է, բոլորը հաշտ են ու համաձայն, սակայն, մեր աղբյուրների փոխանցմամբ, ՔՊ-ում բուռն խմորումներ են տեղի ունենում: Ոմանք հասկացել են, որ Փաշինյանն իր նախընտրական փիառ արշավին որոշել է ոմանց զոհաբերել, եւ անգամ քննարկում են ՔՊ-ից անփորձանք դուրս գալու ճանապարհները։

Մեզ ասացին, որ այս պահի դրությամբ 12 կուսակցական մտածում է ՔՊ-ից դուրս գալու մասին, այդ թվում` պատգամավորներ, պետական պաշտոնյաներ: Չնայած մեր աղբյուրն անուններ չի հայտնում, սակայն քաղաքական անցուդարձից կարելի է անգամ հասկանալ, թե ովքեր են նրանք: Նրանց մի մասը Հովիկ Աղազարյանի կնոջ հոգեհանգստին էր մասնակցում։

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
18:19 «Ֆլեշ»-ը 28 մլն դրամի տուգանքի մասին տեղեկացել է մամուլից. պաշտոնական ծանուցում դեռ չկա
20:52 Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. ՔԿ
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
18:55 Աննա Հակոբյանի եղբայրը նշանակվել է «Նոա» ֆուտբոլային ակումբի նախագահի խորհրդական․ Հրապարակ
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները