Արտաքին 1 տարի առաջ - 18:57 23-12-2024

Գնահատում եմ մեր ընկերական հարաբերությունները․ Պուտինը շնորհավորել է Ալիևին ծննդյան օրվա առթիվ

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Ադրբեձանի նախագահ Իլհամ Ալիևին ծննդյան օրվա առթիվ։

APA-ի փոխանցմամբ՝ շնորհավորական նամակում ասվում է.

«Հարգելի Իլհամ Հեյդարովիչ,

Խնդրում եմ ընդունեք իմ ամենաջերմ շնորհավորանքները ծննդյան օրվա կապակցությամբ։

Ձեր ղեկավարությամբ բարեկամ Ադրբեջանը վստահորեն ընթանում է սոցիալ-տնտեսական զարգացման ճանապարհով և ամրապնդում է իր դիրքերը համաշխարհային ասպարեզում։ Դժվար է գերագնահատել ձեր անձնական ներդրումը մեր պետությունների միջև ռազմավարական գործընկերության և դաշնակցային հարաբերությունների կառուցման ու ամրապնդման գործում։

Ես գնահատում եմ մեր լավ ընկերական հարաբերությունները։ Եվ, իհարկե, ուրախ կլինեմ շարունակել սերտ համագործակցությունը երկկողմ և միջազգային օրակարգի արդի հարցերի շուրջ։

Սրտանց մաղթում եմ Ձեզ, հարգելի Իլհամ Հեյդարովիչ, քաջառողջություն, երջանկություն և բարեկեցություն։ Խնդրում եմ իմ սրտանց ողջույնները փոխանցեք ձեր ընտանիքին»։

Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
18:59 Հայ բռնցքամարտիկը Թուրքիայում ջախջախել է թուրք մրցակցին
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
19:42 Բլոգեր Քրիստինան հայտնել է՝ պատրաստվում է հարսանիքի
18:28 Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել. Հետք
22:23 Գերակա շահ՝ փոքր կենտրոնում. շատերը ստիպված են լինելու իրենց գույքը հարկադրաբար վաճառել պետությանը
13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
19:30 Արցախցիներին COP17-ում մերժել են տաղավար տրամադրել. Արտակ Բեգլարյան