Արտաքին 1 տարի առաջ - 17:33 22-12-2024

Թուրքիայի արտգործնախարարը հանդիպել է Սիրիա նոր իշխանության առաջնորդի հետ

Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը Դամասկոսում հանդիպել է Սիրիայի նոր իշխանությունների առաջնորդ Ահմեդ ալ-Շարաային։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես փոխանցում է «Անադոլու» գործակալությունն, այս մասին հայտնել են թուրքական դիվանագիտական աղբյուրները:

Հանդիպմանը ներկա են եղել նաև Թուրքիայի փոխարտգործնախարար Նուհ Յըլմազը, Դամասկոսի դեսպանատանը Թուրքիայի գործերի ժամանակավոր հավատարմատար Բուրհան Քյորօղլուն և Սիրիայի ժամանակավոր կառավարության արտաքին գործերի նախարար նշանակված Էսաադ Հասան Սեյբանը։