Ներքին 1 տարի առաջ - 20:10 21-12-2024

Ունենք կառավարման ճգնաժամ. Պիպոյանը` տրանսպորտի թանկացումը հետաձգելու մասին

«Պատճառն այն է, որ ունենք կառավարման ճգնաժամ, և այն ինչը, որ իշխանությունները ցանկանում են անել՝ պարզապես չեն կարողանում անել։ Այսինքն՝ ոչ թե իրենք պրոֆեսիոնալ մենեջմենթ են իրականացնում, որի բաղկացուցիչ մասը հանրային կարծիքի ուսումնասիրությունը, փորձագիտական մտքերի հետ երկխոսության մեջ մտնելն է, ո՛չ, գործ ունենք ամենասովորական կառավարման ճգնաժամի հետ»,- Oragir.News-ի հետ զրույցում այս մասին ասաց «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ-ի նախագահ Բաբկեն Պիպոյանը՝ անդրադառնալով Երևանում հասարակական տրանսպորտի ուղեվարձի թանկացման մեկ ամսով հետաձգմանը։

Պիպոյանի խոսքով՝ այն, որ թանկացման գործընթացը կհետաձգվի, դրա մասին ինքը կանխատեսում արել էր ավելի վաղ։ «Ես դրա մասին կանխատեսում արել էի մինչև տեղի ունենալը, գործող և նախկին քաղաքապետների բանավեճից հետո ես կանխատեսել էի, որ սա տեղի է ունենալու»,- նշեց նա։

Oragir.News-ի դիտարկմանը՝ հնարավո՞ր է փետրվարին նորից հետաձգվի տրանսպորտի թանկացումը, Պիպոյանը նկատեց դա նման է նրան, որ կանխագուշակություն անի, թե որքան կսովորեն կամ չեն սովորի աշխատել իշխանությունները։

«Ասեմ ավելին՝ այդտեղ կարող է քաղաքական ազդեցության փոփոխություն էլ տեղի ունենա, որովհետև քաղաքական թիմ և քաղաքական թիմի մաս, դրանք տարբեր են։ Հիմա չի բացառվում, որ մեծ քաղաքական թիմը հասկանա, որ փոքր քաղաքական թիմը ձախողում է կառավարումը և մեղմ ասած՝ որոշակի գործոններ ազդեն, որ կոպիտ ասած` այդ ոչ պրոֆեսիոնալ կառավարման հետևանքը հասարակությունը չմարսի։ Ինքը միավեկտոր չի, ինքը բազմավեկտոր է գնահատելու տեսանկյունից և այս փուլում չեմ կարող գնահատական տամ»,- եզրափակեց Պիպոյանը։

Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
18:59 Հայ բռնցքամարտիկը Թուրքիայում ջախջախել է թուրք մրցակցին
19:42 Բլոգեր Քրիստինան հայտնել է՝ պատրաստվում է հարսանիքի