Ուղիղ եթեր
Ներքին 1 տարի առաջ - 20:46 20-12-2024

Վերին Պարնի գյուղից 7-հոգանոց ընտանիքը շմոլ գազից թունավորվել է․ 3-ը երեխաներ են

Այսօր՝ դեկտեմբերի 20-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 18.50–ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության ոստիկանության Սպիտակի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ «Սպիտակի» բժշկական կենտրոն են տեղափոխվել 7 քաղաքացիներ, որոնցից երեքը երեխաներ են։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց է մեկնել Ոստիկանության Սպիտակի բաժնի հերթապահ խումբը՝ բաժնի պետ Մալաքյանի գլխավորությամբ։

Տեղում պարզվել է, որ ստացված օպերատիվ տեղեկությունը հավաստի է, և նշված անձինք հիվանդանոց են տեղափոխվել Մեծ Պարնի գյուղից։

Ըստ նախնական տեղեկությունների՝ նրանք ունեցել են շմոլ գազի թունավորում բենզինային գեներատորի թերայրման հետևանքով առաջացած գազից։

Շնորհիվ «Սպիտակի» բժշկական կենտրոնի բուժանձնակազմի՝ ոչ մեկի կյանքին այս պահին այլևս վտանգ չի սպառնում, նրանցից չորսը հիվանդանոց են ընդունվել միջին ծանրության ախտանիշներով, և հենց բժիշկների շնորհիվ է, որ նրանք արդեն ապահով ձեռքերում են, մի քանի օր, սակայն, մնալու են բժիշկների հսկողության տակ։

Դեպքի փաստով Ոստիկանության Սպիտակի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք հնարավոր է փոխանցվեն ՀՀ Քննչական կոմիտեի Լոռու քննչական վարչության Սպիտակի քննչական բաժին։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով, հիվանդանոց են ժամանել Սպիտակի քննչական բաժնից՝ պետի գլխավորությամբ։

Ոստիկանությունը պարզում է հիվանդանոց տեղափոխվածների ինքնությունը։

Ամենից շատ դիտված

22:41 Փաշինյա՛ն, մենք գալիս ենք քեզ փոխարինելու. «Ուժեղ Հայաստան»
22:48 Այ տղա՛, դու ո՞վ դառար, որ զոհվածի մորը քաշքշես, դու ո՞վ դառար, որ նահատակվածի հորը կալանավորես. Ռուբեն Մխիթարյան
10:01 «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքին ներկա էր շուրջ 80,000 քաղաքացի
10:05 Ճնշումներ՝ Հրազդանում, Փաշինյանի ստվերը՝ ԿԸՀ-ում, ՔՊ-ն՝ աշխատանքի տեղավորման գործակալություն․ Մամուլ
23:05 Արթուր Օսիպյանը ուղերձ է հղել քրեակատարողական հիմնարկից
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
12:11 Ձերբակալվել է գյումրեցի լրագրող Արամ Դավթյանը
00:00 «Ուժեղ Հայաստան» կուսակցության հանրահավաքը՝ թռչնի թռիչքի բարձրությունից
12:21 Արթուր Օսիպյանի առողջական վիճակը ակնհայտորեն վատթարանում է. փաստաբանը նրա ուղերձն է հրապարակել
23:50 Չորս օրից մեր պատմության համար վճռորոշ օր է․ Նարեկ Կարապետյան