Ներքին Խոսք 1 տարի առաջ - 22:30 20-12-2024

Դեպի դիկտատուրա․ Աննա Հակոբյանի հիմնադրամի ցինիկ պատասխանից հետո ԶԼՄ-ն պետք է Դատախազություն դիմի

Դավիթ Գույումջյան

Խմբագիր

Նիկոլ Փաշինյանի տիկնոջ՝ Աննա Հակոբյանի՝ Իտալիա կատարած այցի ծախսերը հանրությունից ու լրատվամիջոցներից գաղտնի են պահվում։

Panorama.am-ը Կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արմեն Խաչատրյանին գրավոր հարցում էր ուղարկել՝ հետաքրքրվելով՝ անվտանգության քանի՞ աշխատակից է ուղեկցել Աննա Հակոբյանին ու դստերը, որքա՞ն է արժեցել ուղևորությունը, ի՞նչ միջոցներից են այդ գումարները հատկացվել, ինչպես նաև այցն ի՞նչ շոշափելի ու էական արդյունքներ է ապահովել Հայաստանի համար։

Կառավարությունից հարցը վերահասցեագրել էին «Իմ քայլը» հիմնադրամին, որտեղից լրատվամիջոցին բավականին ցինիկ պատասխան էին տրամարդել, առաջարկել միանալ «Կրթվելը նորաձև է» նախաձեռնության շրջանակներում մեկնարկած «Հաղորդակցության հմտություններ» դասընթացների շարքին և մասնագիտական վերապատրաստման դասընթացներին, որը թույլ կտա ձեռք բերել նոր գիտելիքներ և տարանջատել, թե որ կառույցին ու ում ինչ հարց կարելի է ուղղել։

Oragir.News-ի հետ զրույցում իրավապաշտպան Նինա Կարապետյանցը համոզմունք հայտնեց, որ լրատվամիջոցի հաջորդ գրությունը պետք է ուղղված լինի Գլխավոր դատախազությանը՝ կապված հիմնադրամի վարքագծի, տեղեկատվություն չտրամադրելու, տեղեկատվությունը թաքուն պահելու և նման խոսույթ ունենալու հետ։ Նրա խոսքով՝ սա շատ սպասելի պահված է․

«Ցանկացած իշխանություն, որը փակում է իր՝ ժողովրդավար լինելու բոլոր հնարավորությունները, գնում է դեպի դիկտատուրա, հենց սա էլ պիտի աներ․ ձեր նամակներին չեն պատասխանելու, ձեզ համարելու են, ինչպես պարոն Ավինյանը նշեց, լրատվամիջոցներին տարբեր անվանումներ են տալու, վիրավորական արտահայտություններ են անելու լրագրողների մասին և այլն։ Ամեն ինչ գնում է այն հունով, որով պիտի գնար, չեմ զարմանում»։

Oragir.News-ի հարցին՝ ինչո՞ւ է Աննա Հակոբյանի՝ Իտալիա կատարած այցի ծախսերը գաղտնի պահվում՝ Նիկա Կարապետյանցը հետևյալ կերպ պատասխանեց․ «Որովհետև հասարակության այն մասը, որը դեռ մոլորության մեջ է ապրում և տեղեկացված չէ, որ իրենցից հավաքված հարկերով ու անընդհատ բարձրացվող հարկերի հաշվին Ավինյանը սուպեր կոմֆորտ ճանապարհորդության է գնում, կամ վարչապետի տիկինը դրա համար չնախատեսված գործունեությամբ է զբաղվում, ծախսեր անում, պետք է այդ մասին չիմանա ու շարունակի մոլորված մնալ։ Իհարկե՛, այդպիսի տեղեկատվության տարածումը խիստ անհանգստացնող է, դա պետք է հույժ գաղտնի լինի, ավելի գաղտնի, քան պետական գաղտնիքները»։

Կարապետյանցը ընդգծում է՝ իշխանափոխությունից հետո այս ամենը կարող է քրեական գործերի հիմքեր դառնալ, եթե դրանցում չարաշահումներ կան։ Նա կարծում է, որ չարաշահումներ կան, ու հենց դա է պատճառը, որ ծախսերը չեն հրապարկվում։ «Այլապես՝ աշխարհում ընդունված է, որ տեղեկատվությունը բաց պետք է լինի, դա հասանելի կլիներ, ավելին ասեմ՝ առաջին իսկ չարաշահման դեպքում մարդիկ պաշտոնանկ կարվեին, կուղարկվեին տուն ու նրանց նկատմամբ քրեական գործեր կհարուցվեին։ Բայց ոնց հասկանում ենք՝ այստեղ քրեական գործերն անհապաղ հարուցվում են միայն անհամաձայնների դեմ․ օրինակ՝ Հովիկ Աղազարյանի՝ պետական գաղտնիք տարածելու հետ կապված տևական ժամանակ քրեական գործեր չէր հարուցվում, կամ որևէ պաշտոնյայի որևէ անթույլատրելի վարքագծի կամ կոռուպցիոն ռիսկերի վերաբերյալ որևէ գործողություն չի իրականացվում։ Այնպես որ՝ ամեն ինչ գնում է այն գծով, որով անցել են բոլոր դիկտատորական ռեժիմները, պրոցեսից ոչ մի շեղում չկա, ամեն ինչ իր ընթացքով է գնում»։

Կարապետյանցն այս իրավիճակում զարմանալի ոչինչ չի տեսնում։ Ըստ նրա՝ այս իրավիճակում սա շատ կանխատեսելի, սպասելի վարքագիծ է, ու այս դեպքում հակառակ վարքագիծը շեղում կհամարվեր։

«Սա դիկտատորական ռեժիմների համար ստանդարտ վարքագիծ է, այնպես որ՝ իրենք նախագծված ճիշտ ճանապարհով առաջ են գնում։ Այլ խնդիր է, որ դրանից իրականում մեր պետությունն է տուժելու, որովհետև Հայաստանի Հանրապետության վարկանիշն է անկում ապրում, կոռուպցիայի համաթվով ենք անկում ունենալու, տարբեր այլ գնահատականներով, բայց գործող իշխանություններին դա բացարձակ հետաքրքիր չէ, կարևորն իրենց ճոխ, թանկ ու բարեկեցիկ կյանքն է, մնացածը կարևոր չէ»,- եզրափակեց նա։

Դավիթ Գույումջյան



Դավիթ Գույումջյան

Ամենից շատ դիտված

23:05 Գոռ Հակոբյանը պատմել է որդու բուժման ընթացքի և ընտանիքի անցած ճանապարհի մասին
08:05 Ստեփանավանում առաջատար է «Գործարարը»՝ Արմեն Գրիգորյանի առաջնորդությամբ
11:47 «Չայնիի» ոլորաններում 4 մեքենայի բախման հետևանքով վիրավորներ կան․ հայտնի են նրանց ինքնությունները
17:30 Էդ ի՞նչ հարցազրույցներ ես տալի․ Հարկադիրի ավագ կատարողը հայհոյել և մի քանի հոգով բռնության են ենթարկել Նորագավիթի բնակչին
19:00 ՔՊ-ն պարտվել է. քամելեոններն են հաղթել ՏԻՄ ընտրություններում
13:45 Թաթուլ Պետրոսյանի մահից հետո Միլենան առաջին անգամ անդրադարձել է իրենց ընտանեկան խնդիրներին
10:00 Կանացի շարֆ` նվեր Նիկոլ Փաշինյանին, իսկ Աննա Հակոբյանի նվերները չեն հայտարարագրվում
18:39 Հալաբյան փողոցում թիթեղների տակից գտնված փոքրիկին չեն որդեգրել. ՆԳՆ-ն ու ԱԲՆ-ն մանրամասնում են
13:22 Երևան-Աշտարակ ճանապարհի վթարից տուժած երկու երեխայի վիճակը ծայրահեղ ծանր է․ մեկ երեխա մահացել է
22:27 Էլիզ Մելիքյանի լուսանկարը հարցեր է առաջացրել․ ո՞վ է փոքրիկը նրա կողքին