Ներքին 1 տարի առաջ - 15:26 19-12-2024

Գյումրիում աղջիկն ու տղան կեղծ թղթադրամներ են իրացրել. երիտասարդը կնոջ հագուստով և կեղծամով է եղել

Քրեական ոստիկանության Շիրակի մարզային վարչությունում դեկտեմբերի 17-ին օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ Գյումրի քաղաքի երկու բնակիչ՝ 20-ամյա աղջիկ և 18-ամյա երիտասարդ, Գյումրիի Գարեգին Նժդեհի փողոցի կրպակում իրացրել են կեղծ 5000-անոց թղթադրամ:

Այս մասին հայտնում են ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից:

Նրանք հայտնաբերվել և տեղափոխվել են Քրեական ոստիկանության Շիրակի մարզային վարչություն, որտեղ բացատրական աշխատանքի արդյունքում խոստովանել են արարքը:

Կրպակի վաճառողուհուց ընդունվել է հաղորդում: Կեղծ թղթադրամ իրացնողները կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել են Շիրակի մարզային քննչական վարչություն: Նախաձեռնվել է քրեական վարույթ:

Կեղծ թղթադրամ իրացնելու վերաբերյալ Համայնքային ոստիկանության Կումայրիի բաժնում օպերատիվ տեղեկություն էր ստացվել նաև նոյեմբերի 9-ին: Այս դեպքում կեղծ թղթադրամներ էին իրացրել տաքսի ծառայության վարորդին:

Պարզվել էր վարորդի ինքնությունը: Նա հայտնել էր, որ Գյումրիի Սավոյան փողոցում իր վարած «Օպելն» էին նստել երկու երիտասարդ աղջիկ, իսկ պատվերի ավարտին տվել էին կեղծ թղթադրամներ ու հեռացել: Վարորդը հասկանալով, որ թղթադրամները կեղծ են, Մայակովսկու փողոցում հայտնաբերել էր նրանց և պահանջել վճարել ուղևորավարձը: Վերջիններս հրաժարվել էին, ապա թողնելով իրենց ձեռքի պայուսակը, դիմել էին փախուստի: Պայուսակում 10 000 և 2000 անվանական արժեքով կեղծ թղթադրամներ էին:

Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նոյեմբերի 9-ին տաքսի ծառայությունից օգտվել և կեղծ թղթադրամներ էին իրացրել դեկտեմբերի 17-ին ձերբակալված 20-ամյա աղջիկն ու 18-ամյա երիտասարդը. երիտասարդն այդ օրը եղել էր կանացի հագուստով և կեղծամով:

Նախաքննությունը շարունակվում է:

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
20:52 Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. ՔԿ
18:19 «Ֆլեշ»-ը 28 մլն դրամի տուգանքի մասին տեղեկացել է մամուլից. պաշտոնական ծանուցում դեռ չկա