Ուղիղ եթեր
Ներքին 1 տարի առաջ - 14:25 19-12-2024

ՔՊ-ն նոր պատգամավոր ունի. Դավիթ Առուշանյանին փոխարինել է Ջուլիետա Ազարյանը

ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը դեկտեմբերի 18-ին ստացել է ԱԺ պատգամավոր Դավիթ Առուշանյանի` լիազորությունները դադարելու վերաբերյալ արձանագրությունը։

ԿԸՀ-ն դեկտեմբերի 19-ի արտահերթ նիստում արձանագրել է, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական ցուցակից ընտրված և լիազորությունները վաղաժամկետ դադարած պատգամավորի մանդատը տրվում է նույն կուսակցության ընտրական ցուցակի առաջին մասի հերթական հաջորդ թեկնածու Ջուլիետա Հովսեփի Ազարյանին։