Ուղիղ եթեր
Ներքին 1 տարի առաջ - 13:40 19-12-2024

Ահավոր քամի էր․ Գեղարքունիքի մարզի Մարտունու շրջանը հոսանքազրկվել է

Երեկ գիշեր ուժեղ քամու հետևանքով՝ Գեղարքունիքի մարզի Մարտունու շրջանի մի շարք գյուղեր երկար ժամանակ հոսանքազրկված են եղել, որոշ գուղերում անգամ՝ լույսերը դեռ չեն եկել։

Oragir.News-ը զրուցեց Մարտունի քաղաքի, Վաղաշեն, Լիճք, Աստղաձոր, Ձորագյուղ գյուղերի բնակիչներից մի քանիսի հետ։

«Ահավոր քամի էր, մարդ կքշեր, ահավոր ձայն էր գալիս, մեր գյուղի լույսերը երկար ժամանակով անջատվել էին, բայց տեղյակ չեմ, թե ավերիչ ինչ հետևանքներ է ունեցել, տանից դուրս չենք եկել»,- ասաց Լիճք գյուղի բնակիչներից մեկը։

Աստղաձոր գյուղից տեղեկացրին, որ իրենք ևս տեղյակ չեն՝ արդյոք գյուղում ինչ-որ վնաս եղե՞լ է, թե՞ ոչ, բայց հավելեցին, որ վատ լուրերը շուտ են տեղ հասնում, և եթե նման բան լիներ՝ հիմա իմացած կլնեին․

«Երեկվանից մենք լույս չենք ունեցել, այսօր ժամը 12-ի կողմերը նոր միացրել են, սարսափելի ցուրտ ու քամի էր, դուրս գալն անհնար էր»։

Վաղաշեն գյուղից նշեցին, որ իրենց գյուղում, չնայած շատ ուժեղ քամուն՝ լույսերը չեն հանգել, իսկ Ձորագյուղում անջատելուց 15 րոպե հետո միացրել են։

Ձեզ գուցե հետաքրքրի