Տաշիր համայնքի 3 բնակավայրերում ուժեղ քամին ավերածություններ է արել. shamshyan.com
copy image url

Տաշիր համայնքի 3 բնակավայրերում ուժեղ քամին ավերածություններ է արել. shamshyan.com

Ներքին 4 ամիս առաջ - 13:16 19-12-2024
Այսօր՝ դեկտեմեբերի 19-ին, Արտակարգ իրավիճակ է ստեղծվել Լոռու մարզում։ Վաղ առավոտյան Լոռու մարզի Տաշիր համայնքի Ձյունաշող, Պաղաղբյուր և Մեծավան գյուղերում ուժեղ քամու հետևանքով տապալվել են հաստաբուն ծառեր, բարձրավոլտ երկաթե և փայտե էլեկտրասյուներ, տների տանիքներ են վնասվել, Մեծավան գյուղում վնասվել է դպրոցի և մանկապարտեզի տանիքը։

Էլեկտրասյուների տապալման հետևանքով կարճ միացում է տեղի ունեցել, ինչի հետևանքով հրդեհ է բռնկվել։

Հրշեջ փրկարարները մարել են հրդեհը և օգնել բնակիչներին։

Այս պահին նշված գյուղերում դադարեցված է էլեկտրամատակարարումը և աշխատանքներ են տարվում այն վերականգնելու համար:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: