Ներքին 1 տարի առաջ - 11:15 19-12-2024

Վարչապետից WhatsApp-ով նամակ չեմ ստացել․ Արագածոտնի մարզպետ

«Ես իմ արձակուրդի դիմումը գրել եմ մինչև այս ամեն ինչը»,- այս մասին Oragir.News-ի հետ զրույցում ասաց Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանը՝ անդրադառնալով մամուլի հրապարակումներին, թե հնարավոր է արձակուրդից չվերադառնա, հաշվի առնելով իր խորհրդականի՝ թմրանյութի կասկածանքով բերման ենթարկվելու հանգամանքը։

Հարցին՝ WhatsApp-ով կամ այլ հավելվածով նամակ չի՞ ստացել վարչապետ Նիկոլ Փաշինյանից, որ սեփական դիմումի համաձայն հրաժարական տա մարզպետի պաշտոնից, Սերգեյ Մովսիսյանը պատասխանեց․

«Ոչ, ոչ, ոչ, նման հաղորդագրություն չեմ ստացել։ Միջադեպի հետ կապված բան չունեմ ավելացնելու։ Իմ օգանականն արդեն ազատության մեջ է, խափանման միջոցը փոխել են։ Իմ պաշտոնից ազատվելու վերաբերյալ որևէ քննարկում չի եղել։

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 16-ին Արագածոտնի մարզպետի օգնական-խորհրդական Արմեն Մարկոսյանին թմրանյութի կասկածանքով Աշտարակի ոստիկանության բաժին էին տեղափոխել:

Միջադեպից րոպեներ անց մարզպետը հրապարակավ կասկածի տակ էր դրել ոստիկանության գործողությունները՝ հայտարարելով, որ Աշտարակի բաժնի պետ Սերգեյ Մարտիրոսյանը լարված հարաբերություններ ունի իր խորհրդականի հետ։ Ապա ՔՊ վերնախավին վստահեցրել է, որ իր խորհրդականն անմեղ է` գլխին սարքում են:

ՆԳ նախարարը նույն օրը ազատեց Աշտարակի ոստիկանապետին։ Սակայն մարզպետի խորհրդականին մեղադրանք առաջադրվեց` թմրամիջոց պահելու, տեղափոխելու, իրացնելու՝ ՔՕ 396-րդ հոդվածի 1-ին եւ 393-րդ հոդվածի 1-ին մասերով։ Սրան հաջորդեց մարզպետի արձակուրդ գնալը։

Նարեկ Խաչատրյան

Ամենից շատ դիտված

16:36 Սամվել Ալեքսանյանի մուտքն արգելել են Ռուսաստան․ 6 ժամ պահել են Մոսկվայի օդանավակայանում. 168.am
19:22 Երևանում 53-ամյա տղամարդը, այցելելով հարազատների շիրիմներին, գերեզմանը հայտնաբերել է թալանված
19:35 Սիսիանում բախվել են «Renault» մակնիշի կցորդիչով բեռնատարն ու «Ֆլեշ»-ի բենզին տեղափոխող ավտոցիստեռնը
19:47 Հետվճարը կհամարվի եկամուտ և կազդի նպաստների չափի վրա․ նոր փոփոխություններ՝ կենսաթոշակի և անապահովության համակարգում
08:22 Նոյեմբերի 9-ին ձյուն և անձրև է սպասվում․ եղանակը կտրուկ կցրտի
19:00 Ես ի՞նչ մեղավոր եմ, որ բարձր եկամուտ ունեցողների շենքում եք բնակարան գնել․ համատիրության իրավաբանի իրավական տգիտությունը դատարանում
08:00 Ուկրաինայի անվտանգության երաշխիքները մնում են բանակցությունների հիմնական թեման. Ռուբիո
18:30 Ինչու զավթեցին ակադեմիան
08:35 Վրաստանը 3 ամսում ավելի շատ ռուսների է արտաքսել, քան ամբողջ նախորդ տարի
16:46 Աշխարհի առաջնությունն ի սկզբանե մեր թիմի համար լավ չդասավորվեց. ես երկու ամիս չէի մարզվում, խնդիրներ կային. Վարազդատ Լալայան