Արտաքին 1 տարի առաջ - 13:30 18-12-2024

Երևանը չի դիմանա Բաքվի հետ սպառազինությունների մրցավազքին․ Ալիև

Ադրբեջանը հետագայում էլ ծրագրում է շարունակել Ռուսաստանից զենքի գնումները, «Россия сегодня» գործակալության գլխավոր տնօրեն Դմիտրի Կիսելևին տված հարցազրույցում ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։

«Այո, պլանավորում է, բայց պետք է ասեմ, որ վերջին երեք տարիներին, համենայն դեպս, ռուսական զենքի գնման նոր պայմանագրեր չեն կնքվել», - ասել է պետության ղեկավարը։

Ալիևը նաև նշել է, թե Հայաստանը չի դիմանա Ադրբեջանի հետ սպառազինությունների մրցավազքին։

«Չնայած նրան, որ նրանք ստանում են արևմտյան զենքի մեծ մասը անվճար, կամ ապառիկ, բայց նույնիսկ այս դեպքում նրանք չեն դիմանա մեզ հետ սպառազինությունների մրցավազքին։ Նրանք պետք է հասկանան նաև, որ չնայած Մակրոնի ռեժիմի, ինչպես նաև ԱՄՆ Պետդեպարտամենտի առավելագույն աջակցությանը, այստեղ՝ երկրի վրա, եթե մեր դեմ հերթական սադրանքը ծրագրեն, ոչ ոք իրենց չի օգնի»,- ասել է Ալիևը։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում