Մամուլ 1 տարի առաջ - 08:46 18-12-2024

Լավագույն իրավաբանն ու դիցուհին․ Հրապարակ

Հրապարակ օրաթերթը գրում է․

Պարզվում է՝ ՄԻՊ Անահիտ Մանասյանը ոչ միայն իրեն Հայաստանի լավագույն իրաբավանն է համարում, այլեւ դիցուհի` բառի ամենաիսկական իմաստով: Մեզ պատմեցին, որ Մանասյանն արձաթյա զարդ է պատվիրել՝ թեւնոց, որի վրա պատվիրել է փորագրել «Դիցուհի»։

Երբ զարդեր պատրաստող ընկերությունը փորձել է ճշտել, թե ինչ տուփի մեջ առաքեն զարդը, ում համար է այն նախատեսված, Մանասյանն ասել է՝ տուփի կարիք չկա, զարդն ինձ համար եմ պատվիրել։ Մենք դիմեցինք ՄԻՊ խոսնակին․ Անահիտ Մանասյանը նման զարդ պատվիրե՞լ է, նա պատասխանեց․ «Անահիտ Մանասյանը՝ որպես մարդու իրավունքների պաշտպան, ձեր կողմից հիշատակված զարդ երբեւէ չի պատվիրել»։ Իսկ որպես ոչ պաշտպա՞ն։ «Նմանատիպ անձնական տեղեկության ես չեմ տիրապետում»։

Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
22:23 Գերակա շահ՝ փոքր կենտրոնում. շատերը ստիպված են լինելու իրենց գույքը հարկադրաբար վաճառել պետությանը
22:12 Երևանում պարեկները վնասազերծել են կրակոցներ արձակողին. նրա մոտ հայտնաբերվել է ատրճանակ
22:57 Փաշինյանն առաջարկում է ՏԻՄ ընտրությունների մասնակիցներին իրեն դիմել, եթե ենթարկվել են ապօրինի ճնշումների
20:36 ՔՊ-ն գրկաբաց ընդունում է տասովշիկներին՝ վերջիններիս դարձնելով համայնքի ղեկավարի իր թեկնածու
20:22 Էրդողանն ամեն օր Իսրայելը ոչնչացնելու կոչեր է անում. Նեթանյահու
20:52 ԱՄՆ-ում Ռաուլ Կաստրոյին կալանավորելու օրդեր են տվել