Ուղիղ եթեր
Ներքին 1 տարի առաջ - 19:29 17-12-2024

Քննարկվել են բանկային ոլորտի հարկային օրենսդրությանն առնչվող մի շարք արդիական հարցեր

ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը դեկտեմբերի 16-ին մասնակցել է Հայաստանի բանկերի միության նախաձեռնությամբ կազմակերպված աշխատանքային հանդիպմանը, որի ընթացքում քննարկվել են բանկային ոլորտի հարկային օրենսդրությանն առնչվող մի շարք արդիական հարցեր։

Հանդիպման մասնակիցներն անդրադարձել են բանկային ոլորտում հարկային օրենսդրության առկա խնդիրներին և ներկայացրել պետական կառույցների հետ համագործակցության արդյունավետությունը բարձրացնելու հնարավոր ուղիներն ու գործնական միջոցները։