Ուղիղ եթեր
Ներքին 1 տարի առաջ - 16:30 17-12-2024

2 օրից 1 մետր ձյուն կարող է դնել. Արագածում և Ծաղկաշենում փորձում են վերականգնել 125 վնասված տանիքները

Օրեր առաջ ուժեղ քամու հետևանքով Արագածոտնի մարզի Ծաղկաշեն և Արագած գյուղերում կոտրվել են 100-ից ավելի տների տանիքներ։

Oragir.News-ը կապ հաստատեց 2 գյուղերի վարչական ղեկավարների հետ, որոնք հայտենցին, որ միասին շուրջ 120 տանիիք ավերվել է քամուց։ Բարեբախտաբար տուժածներ չեն եղել։

«Բնակիչներից ով ավելի քիչ վնաս է կրել, իրենց ուժերով փորձում են վերականգնել տանիքները, իսկ ում տանիքը քամին ամբողջովին տարել է, դեռ ոչինչ չեն ձեռնարկել։ Ընդհանուր 20 տանիք է մեր գյուղում վնասվել, բոլորն էլ տան տանիքներ են եղել։ Վերջին մի քանի տարիներին նման դեպքեր չենք ունեցել, ահավոր քամի էր»,- Oragir.News-ի հետ զրույցում ասաց Ծաղկաշեն գյուղի վարչական ղեկավար Ռուստամ Զաքարյանը։

Նա նաև հավելեց, որ վնասները չափագրվել և ուղարկվել են համայնքապետարան, որտեղից էլ պետք է ուղարկեն պետական համապատասխան մարմիններ, որ իրենք էլ հասկանան իրենց անելիքը։

Արագած գյուղում իրավիճակը ավելի բարդ էր։ Վարչական ղեկավար Լուկաշ Խաչատրյանի խոսքով՝ շուրջ 105 տանիք է վնասվել, այդ թվում՝ դպրոցի և դեռ կառուցման փուլում գտնվող մանկապարտեզի։

«Տանիքներից 7-ն ամբողջությամբ քամին տարել է, մնացածը 20%-ից մինչև 80% վնասված են։ Ստեղծվել է հանձնաժողով։ Բոլոր փաստաթղթերը նրանց կողմից արդեն ստորագրվել են, որ ուղարկվեն մարզպետարան։ Հստակ ժամանակ չեմ կարող նշել, թե որքան կտևի վերականգման աշխատանքները, բայց ով կարող է՝ պետք է հիմիկվանից սկսի վերականգնել, որովհետև մեր Արագած գյուղի դիրքը այնպիսին է, որ հենց վաղը կամ 2 օրից կարող է 1 մետր ձյուն դնել։ Նոր կառուցվող մանկապարտեզի թիթեղները բերվել, դրվել էին, որ խփեին բոլորը տարել է քամին»,- ասաց Արագածի վարչական ղեկավարը։

Լուկաշ Խաչատրյանը նշեց, որ իրենք դեռ չգիտեն հստակ չգիտեն, թե ինչքան գումար կհատկացվի քամուց տուժածներին, քանի որ իրենք չեն կարող գնահատել վնասի չափը։ Նա նաև նշեց, որ սա իրենց գյուղում առաջին դեպքը չէր, բայց սա ամենախոշոր վնասն հասցրածն էր։

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 13-ին ուժեղ քամու հետևանքով Արագածոտնի մարզի՝ Ծաղկաշեն և Արագած գյուղերում ավերածություններ են տեղի ունեցել․ կոտրվել են 100-ից ավելի տների տանիքներ, արմատախիլ է արվել 100-ից ավելի հսկայական ծառեր, մի քանի էլեկտրասյուներ, գազախողովակներ են կտորվել, դրանց վրա տեղադրված հաշվիչներ, ամբողջությամբ վնասվել է գյուղի թիվ 2-րդ միջնակարգ դպրոցի տանիքը, որի թիթեղները քամին շպրտել է մի քանի 100 մետր։

Ամենից շատ դիտված

17:13 Մայրը շատ ուշադիր ծնող է, միայնակ ու տանջանքով է մեծացրել երեխաներին. ընտանիքը Գյումրիից է. ինչ են պատմում անչափահաս քույրերի ընտանիքի մասին
18:00 Ընտանիքը Գյումրիից է. Վանաձորում վարձով էին ապրում. մայրը միայնակ ու մեծ դժվարությամբ է մեծացրել երեխաներին. նոր մանրամասներ՝ 2 քույրերի առեղծվածային դեպքից
19:30 Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից
20:42 Քյարթու տղա չեմ սիրում. ինչու է Էլեն Սաֆարյանը ստիպել նշանածին վաճառել իր Niva-ն
18:59 Բաքվում մեկնարկել է Արցախի ռազմաքաղաքական նախկին ղեկավարների վերաքննիչ բողոքների քննությունը
20:00 Միլիարդների շրջանառություն, 90 մլն-ի տույժ և «անձեռնմխելի» կարգավիճակ. մի ՀԿ-ի պատմություն
20:35 Դատարանը վարույթ է ընդունել Սամվել Կարապետյանի հայցն ընդդեմ Ալեն Սիմոնյանի
17:02 Մտածում էի՝ գուցե գետը չեն ընկել, շներից վախեցել, թաքնվել են ինչ-որ տեղ. կորած քույրերի մորաքույրն առաջ է քաշում իր վարկածը
09:00 Արմավիրի ձախողումը՝ կուսակցական հովանու տակ. ինչո՞ւ է լռում Փաշինյանը
16:00 Ընդդիմության պայքարի 3 ուղիները՝ ՍԴ, փողոց, ԱԺ