Արտաքին 1 տարի առաջ - 23:19 16-12-2024

Գերմանիայի խորհրդարանի երկու պատգամավորներ կասկածվում են Ադրբեջանից կաշառք ստանալու մեջ

Մյունխենի բարձրագույն շրջանային դատարանը հաստատել է Բունդեսթագի նախկին Քրիստոնեա-սոցիալական միության պատգամավոր Էդուարդ Լինթների և նրա Քրիստոնեա-դեմոկրատական ​​միության գործընկեր Ակսել Ֆիշերի դեմ մեղադրանքները։ Դրա մասին գրում է Münchner Merkur պարբերականը։ Փոխանցում է News.am-ը։

Նրանց կասկածում են կաշառակերության և կոռուպցիայի մեջ, մասնավորապես, որ Բաքվից գումար են ստացել՝ Ադրբեջանի ավտորիտար ռեժիմի կերպարը սպիտակեցնելու նպատակով։

Դատախազության տվյալներով՝ նրանք գումարներ են ստացել՝ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում (ԵԽԽՎ) հօգուտ Ադրբեջանի որոշումների վրա ազդելու համար։

Լինթները ԵԽԽՎ-ում աշխատել է մինչև 2010 թվականը և, ըստ քննիչների, մինչև 2016 թվականը «բազմամիլիոն դոլարներ է ստացել օտարերկրյա ընկերություններից»: Հաղորդվում է, որ նա գումարի մի մասն ուղարկել է այլ պատգամավորների, որոնք պետք է ազդեին Ադրբեջանի շահերից բխող որոշումների վրա։

Ըստ քննիչների՝ նա դրական ելույթներ է ունեցել հօգուտ Ադրբեջանի և գաղտնի փաստաթղթեր ուղարկել։ Հաղորդվում է, որ դրա համար նա 21 հազար 800 եվրո կաշառք է ստացել:

Բունդեսթագի պատգամավորների դատավարությունը կսկսվի հունվարի 16-ին։

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
22:23 Գերակա շահ՝ փոքր կենտրոնում. շատերը ստիպված են լինելու իրենց գույքը հարկադրաբար վաճառել պետությանը
22:12 Երևանում պարեկները վնասազերծել են կրակոցներ արձակողին. նրա մոտ հայտնաբերվել է ատրճանակ
22:57 Փաշինյանն առաջարկում է ՏԻՄ ընտրությունների մասնակիցներին իրեն դիմել, եթե ենթարկվել են ապօրինի ճնշումների
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը

Ձեզ գուցե հետաքրքրի