Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 19:36 16-12-2024

Սուրբծննդյան տոնավաճառի համար հատկացված 190 միլիոնի կեսն Ավինյանը դնելու է ջեբը․ Զարոկյան

Երևանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Պեդրո Զարոկյանն ահազանգում է, որ քաղաքային իշխանությունների թույլ տված կոռուպցիոն գործարքների մասին։

Խոսքը վերաբերում է Հանարապետության հրապարակին կից այգում իրականացված զարդարանքին, որտեղ գործում է Սուրբծննդյան տոնավաճառը։ Այս ամենի համար քաղաքապետարանը հատկացրել է 190 միլիոն դրամ, իսկ ընկերությունը, որ այն իրականացնում է, իշխանությունների սիրելին է՝ «Ֆակտորի Փրոդաքշն» ՍՊԸ-ն։

«Ավինյանի գալուց հետո մրցույթները սկսեց շահել մի ընկերություն, որը շատ կասկածելի ձևով միշտ շահում է քաղաքապետարանի և պետության կազմակերպած միջոցառումների մրցույթները։ Այս տարի կեղծ մրցույթով շահեց։

Երևանի քաղաքապետարանը 190 միլիոն դրամ է տվել «Ֆակտորի Փրոդաքշնին», որ այս կրպակներով կազմակերպի տոնավաճառ։ Կրպակներն ու լույսերը պատկանում են քաղաքապետարանին, այսինքն՝ այդ «Ֆակտորի Փրոդաքշնը» ոչ մի բան էլ չի բերել այստեղ։ Քաղաքապետարանը պահանջում է, ասում է՝ դու վարձով տուր և վարավճարները տուր մեզ։ Մենք հաշվարկել ենք և պարզել, որ ամենափոքր կրպակը ընկերությունը վարձով է տալիս 500․000 դրամով, կան կրպակներ, որ 2-3 անգամ մեծ են, այստեղ կա մինիմում 40 կրպակ, այսինքն՝ 25 միլիոն դրամի եկամուտ է ստեղծվելու։ Այդ գումարը, քաղաքապետարանն ասում է, վերադարձրու մեզ, 25 միլիոն տալիս է քաղաքապետարանին, 190 միլիոնից մնացած մյուս գումարը դնում են իրենց գրպանները»,- Oragir.News-ի հետ զրույցում ասաց ընդդիմադիր ավագանու անդամը, ապա հավելեց՝ սա կոռուպցիա է։

«Սա Ավինյանի ձեռագիրն է, ինքը որտեղ եղել է՝ քովիդի պարեկ, ԱՆԻՖ-ում․ ինքը էշ չի, հիմար չի, որ կանխիկ գումարը վերցնի և դնի գրպանը, ինքը այն մարդկանց հետ է աշխատում, նվազեցնում է մրցակցությունը, 1 մարդու հետ է աշխատում, տվյալ պարագայում՝ «Ֆակտորի Փրոդաքշնի», որ այդ 190 միլիոն կիսեն, կեսի ինքն է դնում ջեբը, կեսն էլ Ավինյանն է դնում ջեբը։ Ես 99․9 տոկոս համոզված եմ, որ այդպես է»,- ասաց Զարոկյանը, ապա հավելեց, որ դիմել են Գլխավոր դատախազություն և Հակակառուպցիոն կոմիտե»։

Նշենք, որ մամուլում խոսակցություններ կան, որ «Ֆակտորի Փրոդաքշն» ՍՊԸ-ի ղեկավար Ռուդիկ Տեր-Գալստյանը մտերմիկ հարաբերություններ ունի Կենտրոնի թաղապետ Պետրոս Պետոյանի և Երևանի քաղաքապետարանի այլ պաշտոնյաների հետ, ովքեր էլ նպաստում են, որ ընկերությունը ֆինանսական թռիչքաձև աճ ունենա պետբյուջեի հաշվին։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նարեկ Խաչատրյան

Ամենից շատ դիտված

16:36 Սամվել Ալեքսանյանի մուտքն արգելել են Ռուսաստան․ 6 ժամ պահել են Մոսկվայի օդանավակայանում. 168.am
19:22 Երևանում 53-ամյա տղամարդը, այցելելով հարազատների շիրիմներին, գերեզմանը հայտնաբերել է թալանված
19:35 Սիսիանում բախվել են «Renault» մակնիշի կցորդիչով բեռնատարն ու «Ֆլեշ»-ի բենզին տեղափոխող ավտոցիստեռնը
19:00 Ես ի՞նչ մեղավոր եմ, որ բարձր եկամուտ ունեցողների շենքում եք բնակարան գնել․ համատիրության իրավաբանի իրավական տգիտությունը դատարանում
19:47 Հետվճարը կհամարվի եկամուտ և կազդի նպաստների չափի վրա․ նոր փոփոխություններ՝ կենսաթոշակի և անապահովության համակարգում
08:22 Նոյեմբերի 9-ին ձյուն և անձրև է սպասվում․ եղանակը կտրուկ կցրտի
18:30 Ինչու զավթեցին ակադեմիան
08:00 Ուկրաինայի անվտանգության երաշխիքները մնում են բանակցությունների հիմնական թեման. Ռուբիո
08:35 Վրաստանը 3 ամսում ավելի շատ ռուսների է արտաքսել, քան ամբողջ նախորդ տարի
16:46 Աշխարհի առաջնությունն ի սկզբանե մեր թիմի համար լավ չդասավորվեց. ես երկու ամիս չէի մարզվում, խնդիրներ կային. Վարազդատ Լալայան

Ձեզ գուցե հետաքրքրի