Ներքին 1 տարի առաջ - 09:25 15-12-2024

Այսօր էլ անկողնում պառկած՝ մտքումս արտասանում էի՝ մնաս բարով, մնաս բարով․ Ավետիք Իշխանյան

Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Դպրոցում երբեք անգիր չեմ սովորել։ Այդ պատճառով հաճախ 2 էի ստանում։ Բայց որ բանաստեղծությունը դուրս գալիս էր, երկու անգամ կարդալուց հետո, անգիր հիշում էի։ Այդպիսիք էին հատկապես Հովհաննես․ Թումանյանի և Վահան Տերյանի բանաստեղծությունները։ 1989 թվականին անհավատալի բան կատարվեց։ 1989 թվականի հունվարին, 20 օրով ենթարկվել էի վարչական կալանքի։Խցում մենակ էի։Պարապությունից խելագարվում էի։Նույնիսկ ծխելն արգելված էր։ Բանտի մեր 2-րդ հարկում պահվող քաղբանտարկյալներին ամեն օր ապահովվում էին թարմ «Правда» թերթով։ Կարդում էի ծայրից ծայր։ Քիչ հետո, մտածելով, որ ինչ-որ բան բաց եմ թողել,նորից աչքի էի անցկացնում։ Եվ հանկարծ «Էվրիկա», որոշեցի մտքումս վերհիշել Վահան Տերյանի բանաստեղծությունները։ Ցերեկները քնում էի, գիշերները խցում քայլելով, փորձում հիշել Վահան Տերյանին։ Երբ ազատվեցի, տանը արագ բացեցի Վահան Տերյանի բանաստեղծությունների ժողովածուն, ինձ ստուգելու համար և օ՛ հրաշք․․․ ոչ մի վրիպում։

Այսօր էլ անկողնում պառկած մտքումս արտասանում էի Վահան Տերյանի հետևյալ բանաստեղծությունը․

Հրաժեշտի գազել

Ամեն վայրկյան սիրով տրտում ասում եմ ես մնաս բարով.
Բորբ արևին իմ բոց սրտում ասում եմ ես մնաս բարով:

Մնաք բարով ասում եմ ես բոլոր մարդկանց չար ու բարի,
Տանջվող ու որբ Ադամորդուն ասում եմ ես մնաս բարով:

Մնաք բարով ասում եմ ես ընկերներիս` մոտ ու հեռու,
Ոսոխներիս` չար ու արթուն ասում եմ ես մնաք բարով:

Երկնի մովին, կանաչ ծովին, անտառներին խոր ու մթին,
Գարնան ամպին լույս ոլորտում ասում եմ ես մնաք բարով:

Ոսկեշղթա իմ հուշերին, իմ գիշերին, իմ փշերին,
Արտույտներին ոսկի արտում ասում եմ ես մնաք բարով:

Ծաղիկներին դեռ չբացված, դեռ չկիզված հոգիներին,
Մանուկներին վառ-խլրտուն ասում եմ ես մնաք բարով:

Գնում եմ ես մի մութ աշխարհ, հեռու երկիր, էլ չեմ գալու,
Բարի հիշեք ինձ ձեր սրտում, մնաք բարով, մնաք բարով:
1917

Ամենից շատ դիտված

21:59 Սեպտեմբերի 3-ի աղետալի խայտառակությունը կարող է կրկնվել
23:31 Ռուսները ԱԹՍ-ով հարվшծել են Coca-Cola-ի գործարանին․ սա ուղերձ էր․ Զելենսկի
13:52 Բա ո՞ւր ա իմ միլիոնները, բա ասեք. իմ ընտանիքը որևէ բիզնեսի մեջ ներգրավված չի. Փաշինյան
16:00 Ռուսաստանը Փաշինյանից այլևս բացատրություններ չի սպասում. սպասում է որոշման. Դավիթ Անանյան
18:10 Ներքին Հանդի գյուղապետարանը` հայ-ադրբեջանական անցակետ. գյուղապետի պարզաբանումը
21:13 ՍԱՏՄ ղեկավարը չի՞ վերանշանակվի. ինչու է Փաշինյանը «պատժում» նրան
12:19 Աննա Հակոբյանի սկսած արշավը նպատակ ունի կանխարգելելու ի սկզբանե բռնությունը ընտանիքում. Արփինե Սարգսյան
20:38 Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցի հարցի որոշումը կհրապարակվի վաղը․ փաստաբան
15:19 Ինչի՞ չեք ասում՝ Փաշինյանը կոշտ երկընտրանքի առաջ դրեց Ռուսաստանի նախագահին
14:07 Շնորհակալ եմ պատգարակը բռնողներին, որ սիմուլյանտին տարել են ճիշտ տեղը. Փաշինյանը՝ Գագիկ Խաչատրյանի մասին

Ձեզ գուցե հետաքրքրի