Ներքին 1 տարի առաջ - 13:26 14-12-2024

Էժանագին մանիպուլյացիա է. «Վիվա»-ի բաժանորդներն իրենց խաբված են զգում

«Վիվա Արմենիա»-ն նոյեմբերի 5-ին ծանուցումներ էր ուղարկել իր բաժանորդներին՝ տեղեկացնելով սպասվող թանկացումների մասին։

Oragir.News-ը բազաթիվ քաղաքացիներից դժգոհություններ էր ստացվել, որ թանկացել են նաև այն փաթեթները, որոնք տարիներ առաջ են ձեռք բերել և պայմանագրում ստորագրել են նաև հենց այդ փաթեթների գնի համար:

Պարզվում է՝ «Վիվա Արմենիա»-ն խախտել է իր իսկ հայտարարած նոր պայմանը: Թեև հաղորդագրությունում նշել է, որ թանկացումը լինելու է դեկտեմբերի 5-ից, սակայն դրան նախորդած օրերից արդեն թույլ չի տվել, որ փաթեթը ակտիվանա նախկին սակագնով:

«Ես օգտվում եմ «Վիվա»-ի «Z» սակագնային փաթեթից։ Դրա հաար սկզբում վճարում էի 1800 դրամ։ Մոտ 1 տարի առաջ այն թանկացրեցին՝ դարձնելով 2000 դրամ, նոյեմբերին էլ հաղորդագրություն ստացա, որ դեկտեմբերի 5-ից ևս 200 դրամով թանկանալու է՝ դառնալով 2200 դրամ։

Դեկտեմբերի 4-ին լիցքավորեցի, որ փաթեթն ակտիվանա, բայց պարզվեց չի ակտիվացել: Ես էլ մտածելով, որ ակտիվացել է, զանգեր եմ կատարել ու հետո պարզել, որ գումարը նվազել է, ինտերնետ էլ չկա:

Ստիպված տարբերությունը վճարեցի, որ 2200 լինի, նոր ակտիվացավ: Սա էժանագին մանիպուլյացիա է, բաժանորդներին խաբելով՝ գումար են աշխատում: Եթե դուք ասում եք՝ դեկտեմբերի 5-ից է թանկանում, ինչո՞ւ դեկտեմբերի 4-ին հին սակագնով վճարումը չեք ընդունում»,- մեր զրուցակիցը, որը 10 տարուց ավելի նշված ընկերության բաժանորդ է:

Նրա խոսքով՝ չնայած՝ թանկացումներին, կապի որակը գնալով վատանում է.

«Ինչո՞ւ են թանկացնում, եթե կապի տարրական հարցերը չեն կարղանում կարգավորել։ Հատկապես ինտերնետը շատ թույլ է։ Թե ինչի համար են ամեն տարի գները թանկացնում, միայն իրենք գիտեն։ Ես հարաժարվելու եմ իրենց կապից»։

Հիշեցնենք, որ Oragir.News-ը պարզաբանում ստանալու նպատակով նախորդ ամիս փորձել էր կապ հաստատել «Վիվա Արմենիա» ընկերության լրատվական ծառայություն, սակայն աշխատակիցներից մեկը փոխանցել էր, որ բոլոր հարցերը պետք է գրավոր տարբերակով լինեն։

Ավելի վաղ հայտնել էինք, որ «Վիվա Արմենիա»-ն փոփոխություններ է իրականացրել «Viva 1700», «Z» և «START» կանխավճարային սակագնային պլաններում։

«Տեղեկացնում ենք, որ Viva ընկերության կողմից մատուցվող ձայնային ծառայությունների և ինտերնետի որակի բարելավման նպատակով ենթակառուցվածքների և համակարգերի տեխնիկական վերազինմամբ և արդիականացմամբ պայմանավորված, 2024թ․ դեկտեմբերի 5-ից «Viva 1700», «Z» և «START» կանխավճարային սակագնային պլանների պայմաններում տեղի են ունենալու հետևյալ փոփոխությունները. Կանխավճարային սակագնային պլան, 1900 ՀՀ դրամ/30 օր Z 2000 ՀՀ դրամ/30 օր 2200 ՀՀ դրամ/30 օր START 2000 ՀՀ դրամ/30 օր»,- նշված էր ընկերության տարածած հաղորդագրությունում:

Ամենից շատ դիտված

16:36 Սամվել Ալեքսանյանի մուտքն արգելել են Ռուսաստան․ 6 ժամ պահել են Մոսկվայի օդանավակայանում. 168.am
19:22 Երևանում 53-ամյա տղամարդը, այցելելով հարազատների շիրիմներին, գերեզմանը հայտնաբերել է թալանված
19:35 Սիսիանում բախվել են «Renault» մակնիշի կցորդիչով բեռնատարն ու «Ֆլեշ»-ի բենզին տեղափոխող ավտոցիստեռնը
19:00 Ես ի՞նչ մեղավոր եմ, որ բարձր եկամուտ ունեցողների շենքում եք բնակարան գնել․ համատիրության իրավաբանի իրավական տգիտությունը դատարանում
19:47 Հետվճարը կհամարվի եկամուտ և կազդի նպաստների չափի վրա․ նոր փոփոխություններ՝ կենսաթոշակի և անապահովության համակարգում
08:22 Նոյեմբերի 9-ին ձյուն և անձրև է սպասվում․ եղանակը կտրուկ կցրտի
18:30 Ինչու զավթեցին ակադեմիան
08:00 Ուկրաինայի անվտանգության երաշխիքները մնում են բանակցությունների հիմնական թեման. Ռուբիո
08:35 Վրաստանը 3 ամսում ավելի շատ ռուսների է արտաքսել, քան ամբողջ նախորդ տարի
16:46 Աշխարհի առաջնությունն ի սկզբանե մեր թիմի համար լավ չդասավորվեց. ես երկու ամիս չէի մարզվում, խնդիրներ կային. Վարազդատ Լալայան