«Գումի» շուկայից մոտ 1 տոննա միս է առգրավվել, որը ենթակա է այրման եղանակով ոչնչացման: Այս մասին լրատվամիջոցներին հայտնել են ՍԱՏՄ-ից:
Հիշեցնենք, որ այսօր վաղ առավոտից լարված իրավիճակ էր ստեղծվել «Գում»-ի շուկայում, մսավաճառներից մեկն անգամ ինքնահրկիզման փորձ էր կատարել։ ՍԱՏՄ աշխատակիցները ոստիկանների ուղեկցության ստուգումներ են իրականացրել, որի արդյունքում հայտնաբերված՝ պահանջներին չհամապատասխանող մեծ ծավալի մսամթերք է առգրավվել։