Ներքին 1 տարի առաջ - 22:16 12-12-2024

Ես չեմ կարող ապացուցել, որ ուղտ չեմ․ Հովիկ Աղազարյանը՝ Վահագն Ալեքսանյանին

«Դա, իհարկե, չի համապատասխանում իրականությանը: Կարիք չեմ գտնում մեկնաբանելու, որովհետև իրենք պատրաստակամություն են հայտնել այն նյութերը, որոնք խնդրահարույց են և գտնվում են իմ հեռախոսի պարունակության մեջ, ես պատրաստ եմ լրագրողների ներկայությամբ ցույց տալ և պարզաբենել, թե ինչն ինչոց է»,- Oragir.News-ի հետ զրույցում ասաց ԱԺ անկախ պատգամավոր Հովիկ Աղազարյանը՝ անդրադառնալով իր արդեն նախկին գործընկեր Վահագն Ալեքսանյանի այն հայտարարությանը, որ Աղազարյանը եղել է «Հրապարակի» ինֆորմատոր։

Դիտարկմանը, որ Վահագն Ալեքսանյանն ասել է, թե Աղազարյանը փաստացի հաստատել է այս տեղեկությունը և գրեթե ուղիղ հաստատել է լրատվամիջոցը, պատգամավորը նկատեց․

«Ես չեմ կարող ապացուցել, որ ես ուղտ չեմ։ Թող իրենք ապացուցեն այդ ամեն ինչը։ Թող իրենք հրապարակեն։ Եթե իրենք այդ հատվածը հրապարակեն, ես չեմ բողոքի, որ իրենք իմ անձնական տիրույթ են մտել։ Թող հրապարակեն և ապացուցեն։ Ես չեմ նեղանա։ Ես նեղանում եմ ուրիշ բանից, որ իրենք մտել են նեղ անձնական տիրույթ։ Եթե իրենք ապապցուցեն, որ ես պարբերաբար ինֆորմացիայի արտահոսք եմ կազմակերպել, դա սարսափելի մեղադրանք է, և ես համաձայն եմ դրա հետ կապված ցանկացած պատիժ կրելու։ Միայն թող հրապարակեն, ինչն է խնդիր։

Երբ որ հեռախոսս կտան ինձ, այդ առիթն ու հնարավորությունը լինի, ես այդ ամենը կհրապարակեմ բնականաբար»,- ասաց Աղազարյանը։

Հարցին՝ ՔՊ-ից պատգամավոր Հակոբ Ասլանյանի հեռացումից հետո հանդիպում, զրույց ունեցե՞լ է գործընկերոջ հետ, Աղազարյանը պատասխանեց․ «Այո՛, ունեցել եմ։ Եթե չեմ սխալվում, նրան մեղադրում են կուսակցական կարգապահությունը խախտելու, ոչ թե ինձ պաշտպանելու մեջ»։

Ամենից շատ դիտված

20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
14:22 Մենք վերջ ենք դնում միջուկային հրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին
13:01 ՀՀ-ից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել. Էկոնոմիկայի փոխնախարար
09:12 9-րդ գիշերն անընդմեջ. ԱՄՆ-ն նոր լայնամասշտաբ հարվածներ է հասցրել Իրանին
11:25 Արման Ծառուկյանի մենեջերից՝ մեքենա, գործարարից՝ տուն. Արսենի բիզնեսն ու երազանքը
09:34 Տրիբունաների դժգոհությունը. ԱԱ եզրափակիչից հետո երկրպագուները սուլել են Դոնալդ Թրամփին և Ջանի Ինֆանտինոյին
12:42 Վտանգավոր իրականությունը, որում հայտնվել ենք, երկու հիմնական պատճառ ունի. Մանե Թանդիլյան