Ներքին 1 տարի առաջ - 19:31 12-12-2024

Հունաստանի դեսպանի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Հունաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Խրիստոս Սոֆիանոպուլոսին:

Հանդիպմանը մասնակցել է նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը:

Նախարար Ժաննա Անդրեասյանը ողջունել է դեսպանին և ընդգծել, որ Հայաստանի և Հունաստանի միջև մշտապես առկա են ջերմ և բարեկամական հարաբերություններ:

Կարևորելով Հայաստանի և Հունաստանի միջև համագործակցությունը կրթության, գիտության, մշակույթի, սպորտի և երիտասարդության բնագավառներում՝ նախարարը շեշտել է դրա ընդլայնման ներուժը:

ՀՀ-ում Հունաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Խրիստոս Սոֆիանոպուլոսը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և պատրաստակամություն հայտնել գործադրել ջանքեր՝ հարաբերությունների խորացման ուղղությամբ:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են մշակութային տուրիզմի զարգացման, միջազգային հարթակներում համատեղ ծրագրերով հանդես գալու և համագործակցության ընդլայնմանը վերաբերող այլ հարցեր:

Անդրադառնալով կրթության ոլորտում համագործակցությանը՝ կողմերը կարևորել են միջբուհական կապերի զարգացումը և ընդգծել համատեղ կրթական և հետազոտական աշխատանքների, ինչպես նաև ուսանողների և դասախոսների փոխանակման ծրագրերի իրականացման ծրագրերը: Այս համատեքստում կարևորվել է հատկապես Երևանի զբոսաշրջության, սպասարկման և սննդի արդյունաբերության հայ-հունական պետական քոլեջի գործունեությունը, որի հետ Հունաստանի դեսպանատունը տարիներ ի վեր արդյունավետ համագործակցություն է ծավալում:

Անդրադառնալով մշակույթի ոլորտին՝ Ժաննա Անդրեասյանն ընդգծել է, որ պետության առանցքային քաղաքականության մաս են մշակութային ժառանգության պահպանությանն ու պաշտպանությանը վերաբերող հարցերը, այդ թվում՝ Հայաստանում այլ ազգերի պատմամշակութային ժառանգության պահպանությունն ու կոթողների վերականգնումը: Այս համատեքստում կողմերն անդրադարձել են Կոտայքի մարզի Հանքավան բնակավայրի Այոս Գեորգիոս հունական եկեղեցուն, որը Հայաստանում հունական հետքի ամենացայտուն վկայություններից է:

Համագործակցության մյուս կարևոր ուղղությունը, ըստ նախարար Ժաննա Անդրեասյանի, թանգարանային ոլորտն է: Քննարկվել են, մասնավորապես, Հայաստանի պատմության թանգարանում համատեղ ցուցադրությունների կազմակերպման հնարավորությունը և Մատենադարանի հետ համագործակցության հեռանկարները:

Ամենից շատ դիտված

20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
14:22 Մենք վերջ ենք դնում միջուկային հրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին
13:01 ՀՀ-ից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել. Էկոնոմիկայի փոխնախարար
11:25 Արման Ծառուկյանի մենեջերից՝ մեքենա, գործարարից՝ տուն. Արսենի բիզնեսն ու երազանքը
09:12 9-րդ գիշերն անընդմեջ. ԱՄՆ-ն նոր լայնամասշտաբ հարվածներ է հասցրել Իրանին
09:34 Տրիբունաների դժգոհությունը. ԱԱ եզրափակիչից հետո երկրպագուները սուլել են Դոնալդ Թրամփին և Ջանի Ինֆանտինոյին
21:48 Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է միջազգային համաժողովի