Ներքին 1 տարի առաջ - 16:51 12-12-2024

ԼՂ-ից բռնի տեղահանված ՄԿՈւ հաստատությունների սովորողներն ուսման վարձի փոխհատուցում կստանան

Կառավարության որոշմամբ պետական բյուջեից միջոցներ են հատկացվել նախնական և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում կրթություն ստացող Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված սովորողների ուսման վարձի փոխհատուցման նպատակով:

Ըստ այդմ` գործադիրն իր այսօրվա նիստում հավանության է արժանացրել «Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում վերաբաշխում, Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի դեկտեմբերի 28-ի N2323-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին որոշման նախագիծը:

Որոշմամբ կապահովվի նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների վճարովի համակարգում մինչև 2023 թվականի սեպտեմբերի 19-ը սովորող Լեռնային Ղարաբաղի սովորողների ուսման վարձի փոխհատուցում:

Նախատեսվում է նաև այս տարի 1-ին կուրս ընդունված՝ 2023 թվականի սեպտեմբերի 19-ից հետո Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ընտանիքների սովորողների 2024-2025 ուսումնական տարվա ուսման վարձի փոխհատուցում:

Համաձայն որոշման` ՀՀ մարզերում գործող նախնական և միջին մասնագիտական կրթություն իրականացնող ուսումնական հաստատությունների սովորողները և մանկավարժական աշխատողները կստանան տրանսպորտային ծախսերի փոխհատուցում, եթե նրանք աշխատանքի կամ ուսումնառության նպատակով հաճախում են իրենց փաստացի բնակավայրից 5 կմ-ից ավելի հեռավորությամբ գտնվող այլ բնակավայրի հաստատություն:

Կատարված վերաբաշխման արդյունքում վերոնշյալ ծրագրերին կհատկացվի 54 մլն 573.5 հազար դրամ, որից 30 մլն 710 հազար դրամը կուղղվի ՀՀ ՄԿՈւ հաստատություններում սովորող Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ընտանիքների ուսանողների ուսման վարձի փոխհատուցմանը, իսկ ՄԿՈւ հաստատությունների սովորողների և մանկավարժական աշխատողները տրանսպորտային ծախսերի փոխհատուցման նպատակով կհատկացի 23 մլն 863 հազար դրամ:

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
21:48 Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է միջազգային համաժողովի
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
21:00 Եթե պետությունը չի պաշտպանում իր հարկատուին, ապա ո՞րն է նրա դերը. Wildberries-ի վաճառողները կանգնած են փակուղու առաջ
21:57 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ Տիգրան Արզաքանցյանի որդու
21:30 «Արտֆուդի» միլիարդների վնասն ու Սողոմոնյանների ընտանիքի կապիտալի պատմությունը
20:18 «Կարապետյան» հիմնադրամը կվճարի 100 լավագույն ուսանողների մեկ տարվա ուսման վարձը