Մամուլ 1 տարի առաջ - 09:30 12-12-2024

Արգելված սննդային հավելումների ցանկը կընդլայնվի․ Փաստ

«Փաստ» օրաթերթը գրում է. «Էկոնոմիկայի նախարարությունն առաջարկում է փոփոխություն կատարել կառավարության 2007 թ. ապրիլի 26ի N 504Ն որոշման մեջ: Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2012 թ. հուլիսի 20ի N 58 որոշմամբ հաստատված «Սննդային հավելումների, բուրավետիչների և տեխնոլոգիական օժանդակ միջոցների անվտանգությանը ներկայացվող պահանջներ» (ՄՄ ՏԿ 029/2012) Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի N 2 հավելվածով սահմանված է սննդամթերքի արտադրության մեջ թույլատրելի սննդային հավելումների ցանկը:

Դրան զուգահեռ Հայաստանի Հանրապետությունում գործում է 2007 թ.ի «Արգելված սննդային հավելումների ցանկը» հաստատելու մասին կառավարության N 504Ն որոշումը, և գործող որոշման մեջ նպատակահարմար է համարվում կատարել փոփոխություն, ինչի արդյունքում և՛ տնտեսվարողները, և՛ սպառողները ազգային օրենսդրության կարգավորումով առավել տեղեկացված կլինեն, թե սննդամթերքի արտադրության ժամանակ որ սննդային հավելումներն են արգելված։

N 504Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու անհրաժեշտությունը պայմանավորված է մարդու առողջությանը սպառնացող ռիսկերը նվազագույնի հասցնելու գործոնով: Նշվում է, որ անհրաժեշտ է որոշման մեջ կատարել փոփոխություն, այն է՝ արգելված սննդային հավելումների ցանկը շարադրել նոր խմբագրությամբ և ավելացնել մի շարք սննդային հավելումներ, որոնց օգտագործումը սննդամթերքի արտադրության մեջ արգելվում է:

Այս համատեքստում առկա են շատ դեպքեր, երբ տնտեսվարողները սննդամթերքի արտադրության մեջ կիրառելու նպատակով ներմուծում կամ ցանկանում են ներմուծել այնպիսի սննդային հավելումներ, որոնց օգտագործումը արգելված է, հետևաբար ցանկն ազգային օրենսդրությամբ սահմանելը շատ կարևոր է իրազեկվածության տեսանկյունից, ինչպես նաև այն կնպաստի, որ տնտեսվարողները, երբեմն չիրազեկվածության արդյունքում, չկրեն ֆինանսական դժվարություններ։

Այսպիսով՝ նախագծի ընդունմամբ կհամալրվի այն արգելված սննդային հավելումների ցանկը, որոնց ներմուծումը Հայաստանի Հանրապետության տարածք սննդամթերքի արտադրության մեջ օգտագործման նպատակով կարգելվի, ինչի արդյունքում կբացառվի մարդու առողջությանը սպառնացող վտանգը: Նախագծի ընդունմամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն չի առաջանում, պետբյուջեում եկամուտների և ծախսերի ավելացում կամ նվազում չի նախատեսվում»:

Ավելին՝ օրաթերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

18:15 Փամբակ գետում որոնվող 13-ամյա աղջիկը 7-ամյա քրոջ հետ է եղել. երկուսն էլ չկան
13:32 Նազենի Հովհաննիսյանը քննադատել է Արմեն Գրիգորյանի ու Հաջիևի զբոսանքը Դիլիջանում և անդրադարձել Ռուբեն Վարդանյանին
10:00 Ճակատագրի հեգնանք ՊԵԿ-ում. Ծառուկյանի բիզնեսին տուգանած գլխավոր տեսուչը դատի է տվել իր շեֆերին
16:30 ԱԱԾ-ն Փաշինյանի քմահաճությունների գերի՞ն է, թե՞ մարդու իրավունքը խախտելու հիմք կա
14:00 Ընդդիմադիրները ժողովրդին կուղարկե՞ն թեյ խմելու, թե՞ կպայքարեն մինչև վերջ
16:18 Փաշինյանը Աննա Հակոբյանին գործուղում է ԱՄՆ՝ Առաջին տիկնանց համաշխարհային ակադեմիայի միջոցառմանը
10:21 Երեկ հայտարարված պաշտոնական «թվերը» առաջարկում են պաշտոնավարման բերել բոլոր ժամանակների մեր ամենահակալեգիտիմ իշխանին ու արքունիքը
14:35 Դու կնոջը չես նայում իր ինտելեկտի համար, այլ իր բաց հագնվածի. Կարեն Հովհաննիսյանի սկանդալային հայտարարությունը
13:02 Ռուբեն Վարդանյանի կինը մտադիր է կազմակերպել կանանց միջազգային մարդասիրական պատվիրակության այց Բաքու
20:00 Անուշը չի կորի, Արտգրակը չի կորի, ափսոս են ուսանողները, որոնցից խլում են ոչ թե պարզապես մի ամբիոն, այլ պատուհան՝ դեպի աշխարհ. Արտակ Ալեքսանյան