Ներքին 1 տարի առաջ - 09:33 10-12-2024

Ապօրինի ձեռք բերված գույքի վերադարձը ոչ թե իրադարձություն է, այլ գործընթաց. Փաշինյանը ներկայացնելու է ցանկը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքյան իր էջում հայտնել է, որ ապօրինի կերպով ձեռքբերած գույքի վերադարձը ոչ թե իրադարձություն է, այլ գործընթաց:

«Այդ գործընթացը սկսված է ու գնալու է մինչեւ վերջ: Առաջիկայում #հատիկառհատիկ հեշթեգով կներկայացնեմ արդեն իսկ պետությանը վերադարձված գույքերի ցանկը՝ հատիկ առ հատիկ.

#հատիկառհատիկ1 Դատարանի վճռով Ծաղկաձոր համայնքում 24 հազար 993 քմ օտարված հողամասը (մոտարկված գինը 46 միլիոն դրամ) վերադարձվել է Հայաստանի Հանրապետությանը»,- գրել է վարչապետը:

Ամենից շատ դիտված

Ձեզ գուցե հետաքրքրի