Ներքին 1 տարի առաջ - 17:36 09-12-2024

Ամենայն Հայոց Կաթողիկոսը գնահատել է Օկամպոյի ջանքերը՝ արցախահայության պաշտպանության գործում

Դեկտեմբերի 9-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) նախկին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին։

Հանդիպմանը Լուիս Մորենո Օկամպոն Նորին Սրբությանը տեղեկություններ փոխանցեց Ադրբեջանում կազմակերպված COP29 կլիմայական գլոբալ գագաթնաժողովի կապակցությամբ Արցախում իրագործված էթնիկ զտումների բարձրաձայնման, Ադրբեջանում պահվող հայ գերիների ազատ արձակման ուղղությամբ ծավալած գործունեության և արձանագրված արդյունքների մասին։ Այս առնչությամբ Լուիս Օկամպոն կարևոր նկատեց Հայոց Հայրապետի կոչին ընդառաջ COP29-ի նախօրեին քրիստոնեական Եկեղեցիների և կառույցների աղոթակցությունը Հայ Եկեղեցուն գերեվարվածների տունդարձի և Հայաստանին նվիրված ընդհանրական աղոթքի նախաձեռնության համար։

Նորին Սրբությունը գնահատանքով ադրադարձավ տիար Օկամպոյի ներդրած ջանքերին՝ ի խնդիր արցախահայության իրավունքների պաշտպանության և Ադրբեջանի ցեղասպան գործողությունների իրազեկման՝ գործադրելով միջազգային իրավունքի ոլորտում իր փորձն ու հեղինակությունը։ Այս կապակցությամբ Հայոց Հովվապետը հաստատեց, որ Հայոց Եկեղեցին ևս կարելին ի գործ է դնում միջազգային, միջեկեղեցական, միջկրոնական հարթակներում Ադրբեջանի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքների բռնազավթման, հայրենազրկված արցախահայերի իրավունքների պաշտպանության, գերության մեջ պահվող ու անհայտ կորած հայորդիների, ինչպես և Արցախի հոգևոր-մշակութային ժառանգության պահպանման խնդիրների ուղղությամբ։

Զրուցակիցները նաև մտքեր փոխանակեցին տարածաշրջանում և Միջին Արևելքում զարգացող մտահոգիչ իրադարձությունների առնչությամբ։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում