Ներքին 1 տարի առաջ - 12:53 09-12-2024

«Արաբկիր» ԲԿ-ում 14 տարեկան երեխա է մահացել․ նա մեծ քանակի դեղեր էր ընդունել

«Արաբկիր» ԲԿ–ում մահացած 14–ամյա երեխան մեծ քանակի դեղեր էր ընդունել, հայտնում են ԲԿ–ից։

14 տարեկան երեխան տանը մեծ քանակի դեղեր է ընդունել և սուր թունավորմամբ տեղափոխվել Ալավերդիի հիվանդանոց, որտեղից սուր երիկամային անբավարարության պատճառով մեկ օր անց տեղափոխվել է «Արաբկիր» բժշկական համալիր։ Ախտորոշվել է բազմաօրգանային սուր անբավարարություն, և բժիշկների ջանքերը, ցավոք, արդյունք չեն տվել։