Ներքին 1 տարի առաջ - 19:38 06-12-2024

Ճանաչողական այցով խորհրդարան են այցելել մի խումբ աշակերտներ

«Բաց դաս» ծրագրի շրջանակում ճանաչողական այցով խորհրդարան են այցելել Երևանի և Հայաստանի տարբեր մարզերի ուսումնական հաստատությունների ներկայացուցիչներ, հասարակական կազմակերպության շահառուներ:

Պատգամավորներ Ալխաս Ղազարյանն ու Լիլիթ Ստեփանյանը հանդիպել են Գեղարքունիքի մարզի Վարսեր գյուղի Ռաֆիկ Պետրոսյանի անվան միջնակարգ դպրոցի աշակերտների եւ ուսուցիչների հետ: Ալխաս Ղազարյանը հանդիպել է նաեւ Արմավիրի մարզի Տանձուտի միջնակարգ դպրոցի աշակերտների հետ:

Երեւանի Գյուղատնտեսական համալսարանի քոլեջի սաներին հյուրընկալել է Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանը, իսկ Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը հանդիպել է Երեւանի Արգիշտի Առաջին արքայի անվան թիվ 61 հիմնական դպրոցի աշակերտների եւ ուսուցիչների հետ:

Պատգամավորներ Մարինա Ղազարյանը, Դավիթ Դանիելյանը եւ Նարեկ Ղահրամանյանը պատասխանել են Սյունիքի մարզի Կապանի թիվ 2 ավագ դպրոցի աշակերտների բազմաբովանդակ հարցերին:

Կոտայքի մարզի Հրազդանի Հովսեփ Օրբելու անվան թիվ 13 ավագ դպրոցի աշակերտները եւ ուսուցիչները հանդիպել են պատգամավոր Լիլիթ Ստեփանյանի հետ։

Խորհրդարանական Շիրակ Թորոսյանը հյուրընկալել է Արարատի մարզի Արարատ գյուղի թիվ 3 միջնակարգ դպրոցի աշակերտներին եւ ուսուցիչներին:

Երեւանի Պեյո Յավորովի անվան թիվ 131 հիմնական դպրոցի աշակերտների եւ ուսուցիչների հետ զրուցել է պատգամավոր Արսեն Թորոսյանը:

Խորհրդարանական Մերի Գալստյանը հյուրընկալել է Երեւանի Նիկոլ Աղբալյանի անվան թիվ 19 հիմնական դպրոցի աշակերտների հետ։

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանի հետ հանդիպել են Կոտայքի մարզի Լեռնանիստի Սպարտակ Նազարյանի անվան միջնակարգ դպրոցի աշակերտները եւ ուսուցիչները:

«Ուսում» հանրակրթական դպրոցի աշակերտներին ընդունել է ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Արմեն Խաչատրյանը, իսկ Ալեքսանդր Շիրվանզադեի անվան թիվ 21 հիմնական դպրոցի աշակերտների հետ «Բաց դասն» անցկացրել է պատգամավոր Մարիա Կարապետյանը։

Առաջին անգամ խորհրդարանը հյուրընկալել է նաեւ ավագ սերնդի ներկայացուցիչներին:

«Բաց դաս» ծրագրի շրջանակում Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Մերի Գալստյանի հրավերով Ազգային ժողով են այցելել նաեւ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում գործող «Առաքելություն Հայաստան» բարեգործական հասարակական կազմակերպության շահառուները: Ավագ սերնդի ներկայացուցիչների այցը խորհրդարան կայացել է ՄԱԶԾ «Կանայք քաղաքականության, հանրային կառավարման եւ քաղաքացիական հասարակության մեջ» ծրագրի՝ «Կանայք կանանց համար» մենթորության նախագծի շրջանակում:

Ավագ սերնդի ներկայացուցիչների հետ հանդիպել ու զրուցել են ԱԺ աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հերիքնազ Տիգրանյանն ու պատգամավոր Մերի Գալստյանը: Զրույցի ընթացքում հյուրերը խոսել են սոցիալական բնույթի տարբեր հարցերի մասին, լսել պարզաբանումներ:

Պատգամավորները խոսել են Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթությունների, կրթական ոլորտում իրականացվող բարեփոխումների, երիտասարդներին առնչվող ծրագրերի մասին, մանրամասնել երկրի տնտեսության զարգացմանը վերաբերող հարցերը:

Հանդիպման մասնակիցները կարեւորել են, մասնավորապես, տարեցներին կացարաններով ապահովելուն, անվճար դեղորայք տրամադրելուն վերաբերող հարցերը:

Հյուրերը եղել են ԱԺ թանգարանում եւ գրադարանում, ծանոթացել խորհրդարանի շենքի պատմությանը:

Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
18:59 Հայ բռնցքամարտիկը Թուրքիայում ջախջախել է թուրք մրցակցին
19:42 Բլոգեր Քրիստինան հայտնել է՝ պատրաստվում է հարսանիքի