Ուղիղ եթեր
Ներքին 1 տարի առաջ - 19:18 06-12-2024

ՀՀ ՊՆ-ն հերքել է Սովետաշենի զորամասում զինվորի մահվան մասին գրառումները

ՀՀ պաշտպանության նախարարությունը հերքել է Սովետաշենի զորամասում զինվորի մահվան մասին գրառումները։ ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը գրառում է կատարել «Ֆեյսբուք»-ի էջում։

«Սոցիալական ցանցերի որոշ օգտատերեր «2-3 օր առաջ Սովետաշենի զորամասում զինվոր է մահացել» վերտառությամբ գրառումներ են կատարում:

Պաշտպանության նախարարությունը ԶԼՄ գործընկերներին հայտնում է, որ վերոնշյալ տեղեկությունը սուտ է և չի համապատասխանում իրականությանը»,- նշել է ՀՀ ՊՆ մամուլի քարտուղարը:

Ամենից շատ դիտված

Ձեզ գուցե հետաքրքրի