Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 22:52 05-12-2024

«Եվրոպլաստ 999» ՍՊԸ-ի տիրոջ կողմից 3 օր փակի տակ պահված տատիկը լույս կունենա

Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Րաֆֆու փողոցում գտնվող «Եվրոպլաստ 999» ՍՊԸ-ի սեփականատիրոջ կողմից փակի տակ պահվող 70-ն անց տարեց կնոջը օգնելու նպատակով քիչ առաջ նրա հարազատները հոսանք արտադրող գեներատոր են տարել նշված հասցե, քանի որ տարեց կնոջ տան հոսանքի լարերը ևս վնասել են։

Oragir.News-ի հետ զրույցում տատիկին օգնության հասած քաղաքացիները նաև տեսանյութ են փոխանցել, որտեղ մանրամասն տեղեկացնում են կատարվողի մասին․

«Տատիկի թոռնիկը ինքուրույն փորձեց կազմակերպել ագրեգատի ներս մտցնելը, որպեսզի տարրական կենցաղային պայմաններ ապահովի իր տատիկի համար, ինչը հաջողվեց։

Տեսնենք՝ մեր պատկան մարմինները, երբ ձեռնամուխ կլինեն, որպեսզի այս հարցը շուտափույթ կարգավորեն օրենքի սահմաններում»։

Ավելի վաղ հայտնել էինք, որ «Եվրոպլաստ 999» ՍՊԸ-ի սեփականատերերը փակի տակ են պահում տարեց միայնակ կնոջը։ Ավելին՝ սույն կազմակերպության տերը՝ ոմն Մուշեղ, հարձակվել էր դեպքի վայր ժամանած Oragir.News-ի լրագրողի վրա, խլել հեռախոսը, որով նա նկարահանում էր իրականցնում՝ այդ կերպ խոչընդոտելով լրագրողի մասնագիտական գործունեությունը։

Ամենից շատ դիտված

13:00 Երկաթգծերում փողային խառնաշփոթ է
16:00 Սասուն Միքայելյանի ձերբակալված սանիկից հեղափոխությունից առաջ բռնագանձել են 194 հազար դրամը
22:53 Ջարդարարները պատասխան կտան, իշխանությունները կզբաղվեն գնաճով․ Մակրոն
11:35 Ռուսաստանից և այլ երկրներից դեպի Երևան 16 չվերթ ուշանում է
11:41 ՔՊ-ականները նեղվել են Գյումրու տոնից, կարծես խանգարել ենք բյուջեից միլիոններ դուրս գրել․ Կարապետյան
11:02 Երևանում 20-ամյա աղջիկը մարմնական վնասվածքներ է պատճառել 34-ամյա զուգընկերոջը․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համար
10:49 «Սենսեյ Անդո» մականվամբ տղամարդը Այնթապի մարզասրահում ռետինե խողովակով հարվածել է 11-ամյա տղային
10:21 Ալեն Սիմոնյանը դատարանում պարտվել է Էդգար Ղազարյանին
09:08 «Մոսկվա» կինոթատրոնի մոտ «Kia»-ն վրաերթի է ենթարկել հետիոտնի․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոց
22:27 Թրամփն աջակցություն է հայտնել Նեթանյահուին առաջիկա ընտրություններում