Ուղիղ եթեր
Ներքին 1 տարի առաջ - 11:06 05-12-2024

Արգիշտի Մեխակյանը նշանակվեց Արմավիրի մարզպետ

Արգիշտի Մեխակյանն Արմավիրի մարզպետ նշանակվեց։ Այս մասին կառավարության նիստի մեկնարկին տեղեկացրեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Արգիշտի Մեխակյանը 2020 թ. դեկտեմբերի 15–ին նշանակվել էր Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետի տեղակալ: Նույն թվականի դեկտեմբերի 4-ին նա վայր էր դրել ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորի իր մանդատը։