Մամուլ 1 տարի առաջ - 08:28 04-12-2024

Գյումրիում անցկացված սոցհարցումներն իշխանության օգտին չեն․ Հրապարակ

Հրապարակ օրաթերթը գրում է․

ՔՊ վարչության երեկվա նիստին, որը վարել է Փաշինյանը, քննարկվել է Գյումրու քաղաքապետի ԺՊ-ի թեկնածուների ցանկը։ Այդ անօրինական փրայմերիզին մասնակցողների թվում է նաեւ Սարիկ Մինասյանը, որն Էդմոն Մարուքյանի ԼՀԿ-ի ցուցակով 2018-ին պատգամավոր է դարձել, այժմ սոցիալական ապահովության ծառայության Գյումրու տարածքային բաժնի պետն է: Որոշ տեղեկություններով՝ նրան առաջադրվել առաջարկել է իշխանությունը, քանի որ նա բավականին բարձր վարկանիշ ունի Գյումրիում:

Բայց Աննա Հակոբյանն էլ մեծ ցանկություն ունի իր ազգական Վահագն Մկրտչյանին կարգել քաղաքապետի ԺՊ` հետագայում ընտրվելու հեռանկարով։ Ի դեպ, որոշ աղբյուրների փոխանցմամբ՝ Գյումրիում անցկացված հարցումների արդյունքում մինչ այս պահը իրենց մասնակցության մասին հայտարարած ուժերի եւ թեկնածուների ռեյտինգները հետեւյալ բաշխվածությունն ունեն՝ նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանն է առաջին հորիզոնականում, երկրորդը կիսում են ՔՊ-ն եւ ԴՕԿ-ը, երրորդն Արամ Զավենի Սարգսյանի «Հանրապետությունն» է, արմատական ընդդիմությունը դեռ հայտարարություն չի արել։

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
22:23 Գերակա շահ՝ փոքր կենտրոնում. շատերը ստիպված են լինելու իրենց գույքը հարկադրաբար վաճառել պետությանը
22:12 Երևանում պարեկները վնասազերծել են կրակոցներ արձակողին. նրա մոտ հայտնաբերվել է ատրճանակ
22:57 Փաշինյանն առաջարկում է ՏԻՄ ընտրությունների մասնակիցներին իրեն դիմել, եթե ենթարկվել են ապօրինի ճնշումների
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը