Մամուլ 1 տարի առաջ - 07:47 03-12-2024

Մեքենաների շարասյուներով և թիկնապահներով պտտվողներ չեն լինի․ ՆԳՆ-ն գործընթաց է մեկնարկել. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ նորանշանակ ՆԳՆ նախարարի նշանակումից հետո ՀՀ ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանի հրահանգով ՀՀ-ում գործընթաց է մեկնարկել։ Մեզ հասած լուրերի համաձայն՝ որոշվել է հանրապետությունում թիկնապահներով ու մի քանի մեքենաներով շրջող անձանց մեքենաները կանգնեցնել ու բերման ենթարկել՝ այդ ճանապարհով արգելելով հանրապետությունում մի քանի մեքենաներով ու թիկնապահներով պտտվելը: Արդեն 4 օր է, ինչ գործընթացը մեկնարկել է։

Իսկ ի՞նչն է եղել հրահանգի առիթը: Բանն այն է, որ նոյեմբերի 15-ին կայացած Կառավարության նիստում, Փաշինյանը, խոսելով իրավապահների աշխատանքի մասին, նշել էր, որ դատաիրավական համակարգին իրենք տրամադրել են այն ամենը, ինչ պահանջվել է, եւ այժմ ակնկալում են արդյունքներ։ Փաշինյանը Կառավարության նիստում նշել էր. «Ես որ գյուղ գնամ՝ նույն բաներից են խոսում, որ «էս մեկից» բոլորը էն ժամանակ վախենում էին, հիմա էլ են վախենում։ Նրանք, ովքեր մյուսներին վերեւից էին նայում, էլի անում են նույնը, ու ստացվում է՝ Հայաստանում թույլ իշխանություն է։ Կներեք, ուրեմն թույլը ուժային կառույցներն են։ Ես թույլ չեմ տա, որ որեւէ մեկը ինձ «թույլ» անվանի»:

Ըստ էության՝ այս խոսքերի տողատակերում ազդակներ էին, որոնք ուղղված էին նրանց, ովքեր քաղաքում եւ գյուղերում մի քանի մեքենաներով ու թիկնապահներով են շրջում, անպատժելի են։
Կարճ ասած՝ մարդկանց «ասֆալտին փռելու» հերթական փուլն է մեկնարկել»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
22:23 Գերակա շահ՝ փոքր կենտրոնում. շատերը ստիպված են լինելու իրենց գույքը հարկադրաբար վաճառել պետությանը
22:12 Երևանում պարեկները վնասազերծել են կրակոցներ արձակողին. նրա մոտ հայտնաբերվել է ատրճանակ
22:57 Փաշինյանն առաջարկում է ՏԻՄ ընտրությունների մասնակիցներին իրեն դիմել, եթե ենթարկվել են ապօրինի ճնշումների
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը