Ներքին 1 տարի առաջ - 19:30 02-12-2024

ՀՀ-ում պետական մանկապարտեզներ հաճախելու հնարավորություն չունեցող երեխաների թիվը կկրկնապատկվի

Դավիթ Գույումջյան

Խմբագիր

Հայաստանում գործող ավելի քան 80 մասնավոր մանկապարտեզ, նախակրթարան, քոլեջ, երեխաների զարգացման ու խնամքի կենտրոններ լիցենզիա չունեն:

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովն այս հաստատություններից պահանջել է կա՛մ 1-2 ամսվա ընթացքում լիցենզավորվելու համար դիմել Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն, կա՛մ էլ տեղեկացնեն ծնողներին, որ առաջիկայում դադարեցնելու են իրենց աշխատանքը:

Լիցենզիա ստանալու համար մասնավոր մանկապարտեզները պետք է գործունեություն ծավալեն հասարակական նշանակության շենքերում, հստակ տարանջատված լինեն աշխատող անձնակազմի և երեխաների սանհանգույցները, քնելու, ճաշելու և խաղալու սենյակները, պարտադիր է նաև բուժկետի, բուֆետի, հանդերձարանի առկայությունը և այլն: Բացի այդ, երեխաներին մատուցվող ծրագրերը պետք է համապատասխանեն նախարարի հրամանով հաստատված չափորոշիչներին, մասնագետները լինեն դիպլոմավորված:

Oragir.News-ի հետ զրույցում կրթության փորձագետ Ատոմ Մխիթարյանը այս իրողությունը պայմանավորում է Հայաստանում ստեղծված բարձիթողի իրավիճակով։ Նրա խոսքով՝ պետությունն ըստ էության նախադպրոցական կրթությանը մատների արանքով է նայել, ինչի հետևանքով զարգացման կենտրոնները, մասնավոր մանկապարտեզներն ու դպրոցները «սնկի նման աճել են»։

«Հիմա պետությունը փորձ է անում այն իրավիճակն ինչ-որ ձև կարգավորել, ինչը համապատասխան հաստատություններում ու նրանց ղեկավարների մոտ դժգոհության ալիք է բարձրացել։ Դրանով կարող եմ այս իրավիճակը բացատրել»,- ասաց նա։

Oragir.News-ի հարցին, թե այս հաստատությունների փակումն ի՞նչ հետևանքներ կարող է ունենալ, հատկապես պետական մանկապարտեզների ծանրաբեռնվածության պայմաններում՝ Ատոմ Մխիթարյանը պատասխանեց. «Առանց այդ էլ Հայաստանում այժմ 3 երեխայից 1-ը ընդհանրապես մանկապարտեզ գնալու հնարավորություն չունի, մյուսն էլ՝ գնում է վճարովի մանկապարտեզ։ Հիմա ստացվում է, որ կրկնակի կավելանա այն երեխաների թիվը, որոնք պետական մանկապարտեզներ հաճախելու հնարավորություն չեն ունենա։ Սա իր հերթին ազդելու է այդ երեխաների հետագա կյանքի և ընդհանրապես՝ Հայաստանում կրթության որակի վրա՝ բացասական նշանով»։

Կրթության փորձագետը շեշտում է՝ այս իրավիճակում է անհրաժեշտ է կայացված և առաջիկայում կայացվելիք խիստ որոշումները չեղարկել, ինչպես նաև ժամանակ տալ այս հաստատություններին։ Ըստ նրա՝ այդ ժամկետը խելամիտ լինի։

«Այսինքն՝ չլինի 1 օր կամ 1 ամիս։ Պետք է համապատասխան ժամկետ տան, որպեսզի այդ հաստատությունները համապատասխանեցվեն առկա չափորոշիչներին ու պահանջներին, ինչից հետո նոր նրանք ովքեր չեն անի, կամ չեն կարողանա անեն՝ վերջիններիս փակման հարցը քննարկել»,- եզրափակեց նա։

Դավիթ Գույումջյան

Ամենից շատ դիտված

13:01 «Տեր, օգնիր ներել ու ազատվել ցավից»․ Քրիստինա Եղոյանի նոր հրապարակումը՝ ամուսնալուծությունից հետո
08:28 Գուրգեն Արսենյանը, այնուամենայնիվ, տուն է վերադառնում․ «Հրապարակ»
18:00 Փոխթաղապետի 20 միլիոնանոց ոսկին «ցնդել է»
19:30 Ինչո՞ւ շուտ չէիք ասում. Արմեն Գրիգորյանն էլ ռուսամետ դարձավ
09:00 ՔՊ֊ական պաշտոնյայի եղբայրը «Մետամֆիտամինով» դատապարտվել է տուգանքի
10:07 Այն ուժերը, ովքեր Արմեն Գրիգորյանին «հեղափոխական», իսկ իրականում hայրենավաճառ դարձրին, հիմա էլ՝ այլ դերում են օգտագործում․ Տիգրան Աբրահամյան
13:00 Ում քաղաքն է Գյումրին՝ ռուս զինվորիկների՞, թե՞ հայ ժողովրդի
14:36 ԵՄ-ն նոր պատժամիջոցներ է սահմանում Ռուսաստանի դեմ․ ցանկում կարող է ընդգրկվել 150 անձ և 50 բանկ
13:06 Միխայիլ Գալուստյանը հայտնվել է Ուկրաինայի ռազմական հետախուզության տվյալների բազայում․ հայտնի է պատճառը
07:10 Քննչական կոմիտեն մտավ ԱԺ. ծեծկռտուքի հետքերով․ «Ժողովուրդ»