Ներքին 1 տարի առաջ - 16:21 02-12-2024

Ստիպված եմ մերժել վարչապետի խնդրանքը․ Հովիկ Աղազարյանը վայր չի դնում մանդատը

Պատգամավոր Հովիկ Աղազարյանն ընկերների, մասնավորապես, իր ասած ընկերոջ հետ խորհրդակցելուց հետո վերջնական որոշում է կայացրել։

«Խորը ափսոսանքով եմ նշում, որ ստիպված եմ մերժել վարչապետի խնդրանքը։ Իմ կյանքի ծանրագույն որոշման համար հիմք են հանդիսացել հետևյալ երկու հանգամանքը․ առաջին՝ ԱԺ լսումների ժամանակ պարոն Քյարամյանը հրապարակավ հայտարարեց, որ իրեն միջնորդել են որդուս մասնակցությամբ քրեական վարույթի գործով, այդ միջադեպի առիթով հարուցված է քրեական վարույթ։ Երկրորդ՝ քրեական վարույթ է հարուցված նաև մանր եղջերավոր անասունների արտահանման հետ կապված ինչ-որ գործով, որտեղ ես ներգրավված եմ որպես վկա։ Եթե ընդունեի վարչապետի խնդրանքը, ապա հետագայում երբ այդ վարույթների արդյունքում պարզվի, որ մեղավորություն չունեմ, ապա հասարակության մեջ կարող է տպավորություն ստեղծվել, որ ինձ ինչ-որ գործարք է առաջարկվել և ես գնացել եմ այդ գործարքին։ Իսկ եթե այդ վարույթներից մեկի ավարտման արդյունքում ապացուցվի, որ ես մեղավոր եմ, բնականաբար կզրկվեմ պատգամավորական մանդատից»,- 24 TV-ի եթերում ասաց Աղազարյանը՝ նշելով, որ իր որոշումը խմբակցության կողմից շատ վատ կընդունվի և կարծում է՝ գուցե քննարկեն իրեն խմբակցությունից հեռացնել հարցը։ Իսկ կմնա՞ որպես անկախ պատգամավոր, թե՞ ոչ, ժամանակը ցույց կտա։


Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
08:01 Թրամփը բացատրել է ՌԴ-ի դեմ «դժոխային պատժամիջոցներից» հրաժարվելու պատճառը
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
11:12 Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցները ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան