Ներքին 1 տարի առաջ - 15:55 02-12-2024

Շիրակի մարզպետը աչք է փակում իր խորհրդականի հոր ընկերության անորակ շինարարության վրա

Oragir.News-ը բազմիցս անդրադարձել է Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանի գործունեությանը։

Oragir.News-ը քաղաքացիներից պարբերաբար ստանում է դժգոհություններ կապված մարզպետի գործունեության հետ։ Մեզ դիմած քաղաքացին հայտնում է, որ Շիրակի մարզպետը աչք է փակում իր ՔՊ-ական խորհրդականի հոր անբարեխիղճ ընկերության պատճառով 2020 թվականից չավարտվող Հացիկի մանկապարտեզի անորակ շինարարության վրա։

«Հետաքրքիրն այն է, որ վարչապետ Փաշինյանը տեղյակ է ժամկետների նման խախտումից և անորակությունից։



Շիրակի մարզի Հացիկ գյուղի մանկապարտեզի շենքի վերանորոգումն իրականացնում է Մուշեղ Մուրադյանի խորհրդական Հարություն Նալբանդյանի հոր` Ալբերտ Նալբանդյանի «Շինարար» ՍՊԸ-ն։ Չորս տարի է շինարարությունը չի ավարտվել, պիտի 2021 թվականին ավարտվեր։ Մանկապարտեզի շենքը դեռ չի գործում անբարեխիղճ շինարարի պատճառով»,- Oragir.News-ի հետ զրույցում հայտարարեց մեր զրուցակիցը։







Նշենք, որ 2020 թ. 2 փուլով մեկնարկել է մանկապարտեզի վերակառուցման աշխատանքները, 1-ին փուլի համար` Կառավարություն-համայնք համամասնությունը կազմել է 50-50 հարաբերակցությամբ։ Ծրագրի արժեքը 2-րդ փուլի համար 44 մլն 650 հազար դրամ է, որի 60 տոկոսը հատկացնելու է պետությունը, 40 տոկոսը համայնքը։

Շենքի կառուցապատումը նախատեսված է եղել ավարտել 2021 թվականի ավարտին, բայց մինչև 2024 թվականի ավարտը։
Oragir.News-ը խնդրի վերաբերյալ փորձեց մեկնաբանություն ստանալ Շիրակի մարզպետի աշխատակազմից, բայց դեռևս չի տրամադրվել անհրաժեշտ մեկնաբանությունը։

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը