Հայտնաբերվել են «BMW X5»-ով խանութը և տերմինալը թալանողները. shamshyan.com
copy image url

Հայտնաբերվել են «BMW X5»-ով խանութը և տերմինալը թալանողները. shamshyan.com

Ներքին 6 ամիս առաջ - 10:41 02-12-2024
Նոյեմբերի 24-ին ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության ոստիկանության Արարատի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ անհայտ անձը կամ անձինք թալանել են Լուսառատ գյուղում գործող մթերային խանութներից մեկը և կոտրել են «Իզի Փեյ» վճարային տերմինալը և այնտեղից հափշտակել գումար։

Նշված հասցե են մեկնել ոստիկանության Վեդիի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Ֆիլիպպ Ստեփանյանի գլխավորությամբ։

Տեղում պարզվել է, որ ստացված տեղեկությունը հավաստի է, իսկ արդեն խանութի սեփականատեր, ԱՁ տնօրեն, նույն գյուղի բնակիչ 48-ամյա Ս․ Ս․-ն հայտնել է, որ նոյեմբերի 23-ի ժամը 23։00-ից մինչև նոյեմբերի 24-ի ժամը 08։00-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք տեխնիկական միջոցների գործադրմամբ բացել են գյուղի գլխավոր փողոցում գտնվող իրենց կողմից օգտագործվող մթերային խանութի եվրոպատուհանը, մտել ներս, կոտրել «Իզի Փեյ» վճարային տերմինալը և այնտեղից հափշտակել մոտ 800 հազար դրամ, ինչպես նաև խանութից գողացել են ծխախոտներ, դրամարկղում եղած գումարը և դիմել փախուստի։

Դեպքի մասին ոստիկանության Վեդիի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Վեդիի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետ Տիգրան Շոխոյանի, վարչության պետի տեղակալ Ներսես Մուրադյանի, Վեդիի քննչական բաժնի պետ Դավիթ Բաղդասարյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Դավիթ Դավթյանի գլխավորությամբ։

Տեղում աշխատել է նաև փորձաքրեագետը։

Դեպքի փաստով Վեդիի քննչական բաժնում «անձնական ունեցվածքի գողություն» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Վեդիի ոստիկանները նոյեմբերի 29-ին Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Անդրանիկի փողոցում գտնվող բազմահարկ շենքի վերելակում փախուստի պահին բռնում և վնասազերծում են Երևանի բնակիչ 22-ամյա Ռ․ Մ․-ին և 32-ամյա Լ․ Ս․-ին։ Վերջինս լինում է «BMW X5» մակնիշի ավտոմեքենայով ու կասկածյալները համայնքային ոստիկանների կողմից հանցանք կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության հիմքով ձերբակալվում և տեղափոխվում են ոստիկանության Վեդիի բաժին։

Ավտոմեքենան նույնպես տեղափոխվում է համայնքային ոստիկանության Վեդիի բաժնի պահպանվող հատուկ տարածք։

Փաստերի ճնշման տակ պարզվում է նաև, որ նոյեմբերի 23-ին Ռ․ Մ․-ն, Տ․ Մ․-ն և ոմն Գ․-ն Արագածոտնի մարզի Նոր Եդեսիա գյուղում գտնվող խանութից նույնպես կատարել են գողություն։ Գողացել են «Թել-Սել» վճարային տերմինալը, տարբեր տեսակի ծխախոտներ և դրամարկղում եղած գումարը։

Ոստիկանները հայտնաբերել են նաև «Hyundai» մակնիշի ավտոմեքենան, որը տեղափոխվել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության Աշտարակի բաժնի պահպանվող հատուկ տարածք։

Նշված անձինք ոստիկանության Վեդիի բաժնից ներկայացվել են ՀՀ Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Վեդիի քննչական բաժին։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Ամենից շատ դիտված

13:40 Ազատ աշխարհի բուհերի դռները փակվում են Աննա Հակոբյանի առաջ 
15:35 Կարելի է «սուտ խոսելը նորաձև չէ» արշավ սկսել, որ Պապոյանի նման գործիչները չտարածվեն Հայաստանում
13:35 Ուժգին երկրաշարժ՝ Թուրքիայում
19:20 Եկատերինբուրգում սպանված ադրբեջանցիները Գուրգեն Մարգարյանին կացնահարած Ռամիլ Սաֆարովի զարմիկներն են
16:20 Եթե պարզվի, որ կա քաղաքական դրդապատճառ, ես կկանգնեմ եկեղեցու կողքին. Սարիկ Մինասյան
23:57 Մինչև չամուսնանաս ու քահանա չդառնաս, շները քեզ եղբայր. Ռուբեն Մխիթարյան
22:59 Քարտեզը թափահարելով և փառաբանելով՝ Դուք Ցեղասպանությունն ու բոլշևիկյան էքսպանսիան եք փառաբանում. գիտնականը՝ Փաշինյանին
23:02 Ողբերգական ավտովթար՝ Կոտայքի մարզում․ BMW X3-ը մի քանի պտույտ շրջվել ու հայտնվել է դաշտում. 3 զոհերի մարմինները հայտնաբերվել են մեքենայից դուրս․ shamshyam.com
11:59  Ըստ ռուս եկեղեցու` մեղավորը կանայք են, ոչ թե գարեջուրն ու հեռուստացույցը
21:56 Եկատերինբուրգում ձերբակալվել է տեղի ադրբեջանական համայնքի ղեկավարը