Երևանում բախվել են 2 Mercedes-ներ, որոնցից մեկն էլ կոտրել է ծառը, բախվել գազատար խողովակի հենասյուներին. shamshyan.com
copy image url

Երևանում բախվել են 2 Mercedes-ներ, որոնցից մեկն էլ կոտրել է ծառը, բախվել գազատար խողովակի հենասյուներին. shamshyan.com

Ներքին 4 ամիս առաջ - 10:43 01-12-2024
Այսօր՝ դեկտեմբերի 1-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 01:00-ի սահմաններում Սասունցի Դավիթ - Մուրացան փողոցների խաչմերուկում բախվել են Երևանի բնակիչ 36-ամյա Եկատերինա Կ.-ի վարած «Mercedes» մակնիշի և Արցախի Հանրապետության քաղաքացի 21-ամյա Մարատ Պ.-ի վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։

Իսկ Մարատ Պ.-ի «Mercedes»-ը բախվել է ծառին, ապա գազատար խողովակի հենասյանը ու հայտնվել բնակչի տան մոտ։

Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Ամենից շատ դիտված