Ներքին 1 տարի առաջ - 20:35 30-11-2024

Կալանավոր եմ. տարեց կնոջը փակի տակ պահող «Եվրոպլաստ 999»-ի տերը սպառնաց լրագրողին և խլեց հեռախոսը

Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում՝ «Ռոբոտների գործարանի»-ի տարածքում, այսօր՝ նոյեմբերի 30-ին, «Եվրոպլաստ 999» ՍՊԸ-ի ղեկավարը հարձակվել է Oragir.News-ի լրագրող Նարեկ Խաչատրյանի վրա, որն այդ պահին իր մասնագիտական գործունեությունն է իրականացնելիս եղել։

Oragir.News-ը ահազանգի հիման վրա ուղևորվել էր նշված տարածք՝ լուսաբանելու միայնակ տարեց կնոջ, որը 3 օր գտնվում է անազատության մեջ։

«Ոնց որ կալանվոր լինեմ, ոչ գնում եմ, ոչ գալիս եմ, ոչ մեկին չեն թողնում ոչ գան, ոչ էլ գնան։ 1995 թվից՝ 30 տարի այստեղ եմ բնակվել, այսօր ամբողջ օրը սիրտս ցավում է, ամբողջ օրը լարված վիճակում եմ եղել, գիշերը չեմ կարողացել քնել։ Գիշերը սիրտս քանի անգամ վատացել է։ Ասում է՝ դոմիկդ 1 շաբաթից հավաքի, տար։ Հենա՝ վեշերը հավաքած, դուրսը դրած ա։

Հարևանը եկավ, մի քիչ խոսեց, թողեց գնաց, չկարողացավ մտներ, տեղ չկա, չեն թողնում ոչ մեկին ներս մտնի։ Ի՞նչ անեմ ես հիմա։

Ծառերը կտրել վառել են, ծախել են ուրիշների վրա՝ կամազով հավաքեցին տարան։

Ես պատահական կանգնած էի, եկան, տրակտորով քանդեցին, ասի՝ ի՞նչ ես անում, բա՝ սենց ա պետք, քանդում եմ ես։ Էլ ի՞նչ կարամ խոսամ։ Համարյա 150 հատ ծառ ա կտրել, թափել, 30 տարվա ծառեր՝ պոպոքի, տանձի, ծիրանի, ամեքից 10-15 հատ։

Սա երրորդ օրն է, որ չեմ կարողանում դուրս գալ, վաբշե դուրս չեմ եկել, ոչ մի տեղ չեմ գնացել, բացի հայաթից»,- ասաց տիկին Օֆիկը։

Տարեց կնոջ հետ զրույցը չէինք ավարտել, երբ «Եվրոպլաստ 999» ընկեության տարածքից դուրս եկավ մի տղամարդ և մոտեցավ մեզ։ Ներկայացանք, որ լրագորղ ենք, հարցրեցինք՝ կարո՞ղ ենք արդյոք իրեն ևս լսել, որ խնդիրը ներկայացնի, վերջինս հրաժարվեց։

Ավելին, սույն տղամարդը հրամայեց, որ կինը ներս մտնի և դարպասի դուռը փակի։

«Օֆի՛կ, մտի՛ ներս, մտի՛ ներս, Օֆիկ։ Օֆիկ ջան, մտի ներս, ցավդ տանեմ, գնա ներս հլը, գնա՛ ներս։ Գնա՛ ներս, դուռդ փակի՛»,- ասաց տղամարդը, ինչին տարեց կինը լուռ հնազանդվեց՝ ներս մտավ և դուռը փակեց։

Դրանից հետո արդեն սկսվեց լրագրողի նկատմամբ սպառնալիքները՝ նկարահանումը դադարեցնելու պահանջով։ «Մի՛ նկարի, դու իմ տարածքը մի՛ նկարի, կամեռադ էլ էն յան պահի, ո՞վ ես դու վաբշե»,- ասաց սույն անձը, ապա լրագրողի ձեռքից խլեց հեռախոսը, որով նա նկարահանում էր իրականացնում։

Դրանից հետո արդեն, քաղաքացին ավելի ազատ սկսեց սպառնալիքներ հնչեցնել՝ իմանալով, որ այլևս չի տեսաձայնագրվում կատարվածը և շուրջ 15-20 րոպե հեռախոսը չէր վերադարձնում լրագրողին, ավելին՝ առաջարկում էր մտնել իրենց տարածք և այնտեղ հարցերը պարզել։ Բնականաբար լրագրողը հրաժարվել է։ Այդ պահին լրագրողի հետ դեպքի վայր մեկնած քաղաքացին փորձել է նկարել կատարվողը, թե ինչպես է տղամարդը խլել նրա հեռախոսը և սպառնալիքներ հնչեցնում, որից հետո նա հեռախոսը վերադարձրել է, ապա կրկին սպառնացել տարածքը լքել։

Նշենք նաև, որ լրագրողի հեռանալուց հետո քաղաքացին նաև հայհոյանքներ է հնչեցրել։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Oragir.News-ը կատարվածի վերաբերյալ հայտնել է ՆԳՆ։

Մանրամասները՝ տեսանյութում.

Ամենից շատ դիտված

10:01 «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքին ներկա էր շուրջ 80,000 քաղաքացի
10:05 Ճնշումներ՝ Հրազդանում, Փաշինյանի ստվերը՝ ԿԸՀ-ում, ՔՊ-ն՝ աշխատանքի տեղավորման գործակալություն․ Մամուլ
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
23:04 Փաշինյանը ձեռքին ինչ-որ բան էր թերթում ու ասում էր, թե Սամվել Կարապետյանը ինչքան պետք է նստի. տպավորություն է, որ դատավճիռը ձեռքին է
12:21 Արթուր Օսիպյանի առողջական վիճակը ակնհայտորեն վատթարանում է. փաստաբանը նրա ուղերձն է հրապարակել
12:11 Ձերբակալվել է գյումրեցի լրագրող Արամ Դավթյանը
22:45 Սեկտաների թիրախում եմ. ինչու է Լիլուն թաքցնում իր քաղաքական դիրքորոշումը
11:28 Վաղ առավոտից խուզարկում են Գյումրիի ՀՅԴ գրասենյակը
13:00 ՔՊ-ական պատգամավորի որդու աշխատավարձը տարեցտարի աճում է միլիոններով. Արմեն Խաչատրյանի ընտանիքի «ապագան»
13:26 Կարապետյան-Փաշինյան դիմակայությունն արդեն իսկ ավարտվել է Փաշինյանի անշրջելի պարտությամբ. Տիգրան Դումիկյան