Ուղիղ եթեր
Արտաքին 1 տարի առաջ - 16:29 30-11-2024

Իսլանդիայում արտահերթ խորհրդարանական ընտրություններ են

Իսլանդիայում կառավարական կոալիցիայի փլուզումից հետո արտահերթ խորհրդարանական ընտրություններ են անցկացվում։ Մոտ 270.000 ընտրողների մոտ 10 տոկոսը քվեարկել է քվեարկության հիմնական օրվանից առաջ, որը տեղի կունենա շաբաթ օրը՝ նոյեմբերի 30-ին: Գրում է DW-ն։

Երկրի որոշ հատվածներում առատ ձյան և ուժեղ քամիների կանխատեսմամբ, մտավախություն կա, որ որոշ ընտրողներ դժվարությամբ կհասնեն ընտրատեղամասեր, մինչև դրանք փակվեն դեկտեմբերի 1-ին տեղական ժամանակով ժամը 22:00-ին:

Եռակուսակցական կոալիցիան, որը բաղկացած էր վարչապետ Բյարնի Բենեդիկտսոնի պահպանողական Անկախության կուսակցությունից, «Ձախ-կանաչ» շարժումից և Առաջադիմական կուսակցությունից, ձևավորվել էր 2024 թվականի ապրիլին, կառավարեց վեց ամիս և փլուզվեց հոկտեմբերի կեսերին: Դրա պատճառը տարաձայնություններն էին, մասնավորապես՝ միգրացիայի, էներգետիկայի և արտաքին քաղաքականության հարցերում։

Ըստ սոցհարցումների՝ նախորդ կոալիցիայի մաս կազմող երեք կուսակցությունները հիմնականում կորցրել են ընտրողների աջակցությունը։ Վերլուծաբաններն ասում են, որ ապագա կառավարությունը, հավանաբար, կրկին կձևավորվի երեք-չորս կուսակցությունների կոալիցիայով:

Ամենից շատ դիտված

22:53 Ջարդարարները պատասխան կտան, իշխանությունները կզբաղվեն գնաճով․ Մակրոն
23:48 Լատվիան արգելել է Հայաստանից ԵՄ ներմուծել կանաչ թեյի խմբաքանակը
08:01 Թրամփը բացատրել է ՌԴ-ի դեմ «դժոխային պատժամիջոցներից» հրաժարվելու պատճառը
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
23:05 Ժորդան Բարդելան պահանջել է, որ Մակրոնը ներողություն խնդրի և հրաժարական տա
23:35 Թրամփը գովաբանել է Մասկին թռչող սպորտքարի թողարկման առթիվ
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում