Ներքին 1 տարի առաջ - 14:56 30-11-2024

Անհրաժեշտ ապրանքները մաքսիմալ արագ ենք նորոգում․  ՀԷՑ-ը փոխհատուցո՞ւմ է վնասված տեխնիկայի համար

Վերջին շրջանում հաճախացել են քաղաքացիների ահազանգերը ՀԷՑ-ի աշխատանքի և հոսանքի տատանումների հետևանքով կենցաղային տեխնիկայի շարքից դուրս գալու մասին։

Քաղաքացիների մոտ հարց է առաջանում՝ ինչպե՞ս է ՀէՑ-ը փոխհատուցելու հոսանքի տատանումներից առաջացած նյութական և բարոյական վնասները։

Օրեր առաջ Oragir.News-ը ստացավ հերթական ահազանգը մի քաղաքացուց, ով պատմում է, որ իրենց տան հոսանքը կարճ ժամանակով անջատել-միացնելու պատճառով կենցաղային տեխնիկայի մի քանի սարքեր փչացել են։

Քաղաքացին նաև հավելեց, որ հոսանքի խափանումից հետո ՀԷՑ-ի թեժ գծի հեռախոսահամարը բացարձակապես չի գործում, որպեսզի տեղեկանան, թե ինչքա՞ն ժամանակ հոսանք չի լինելու։

Oragir.News-ը կապ հաստատեց ՀԷՑ, պարզելու՝ փոխհատուցման ընթացակարգերը և ժամկետները։

«Վնասված տեխնիկան, եթե ենթակա է նորոգման՝ կա՛մ նորոգում ենք, կա՛մ, եթե ենքակա չէ՝ այդ դեպքում ֆինանսական փոխհատուցում ենք տրամադրում։ Մենք ունենք պայմանագիր համապատասխան նորոգման կազմակերպության հետ, իրենք նորոգում են։ Լինում է, որ մենք ենք տանում, լինում է, որ բաժանորդ է տանում։ Դա անհատական է։

Եթե այնպիսի տեխնիկա է, որը շատ շտապ է պետք բաժանորդին, ապա նման բաները մենք հաշվի ենք առնում և մաքսիմալ արագ ենք նորոգում։ Մյուս դեպքում բաժանորդը ինքն է նորոգում և համապատասխան կտրոնները, փաստաթղթերի հետ ներկայացնում է մեզ, մենք փոխհատուցում ենք։ Հիմնականում մասնագետներն են մոտենում, ապրանքը տանում»,- հայտնեցին ՀԷՑ-ից։

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
22:23 Գերակա շահ՝ փոքր կենտրոնում. շատերը ստիպված են լինելու իրենց գույքը հարկադրաբար վաճառել պետությանը
22:12 Երևանում պարեկները վնասազերծել են կրակոցներ արձակողին. նրա մոտ հայտնաբերվել է ատրճանակ
22:57 Փաշինյանն առաջարկում է ՏԻՄ ընտրությունների մասնակիցներին իրեն դիմել, եթե ենթարկվել են ապօրինի ճնշումների
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
21:32 Արզական-Աղվերան լեռնային նստավայրի հարևանությամբ գտնվող անտառում հայտնաբերվել է ՌԴ 22-ամյա քաղաքացու մարմինը