Մամուլ 1 տարի առաջ - 08:17 30-11-2024

ՔՊ-ում շունչները պահած սպասել են «կինոյի»․ Հրապարակ

Հրապարակ օրաթերթը գրում է․

Պատգամավոր Հովիկ Աղազարյանը նախօրեին կուսակիցների համար անակնկալ մասնակցել է ՔՊ Նախաձեռնող խմբի նիստին, որը վարել է Նիկոլ Փաշինյանը եւ զեկույցով հանդես եկել` կադրային փոփոխությունների թեմայով։ Կուսակցության կենտրոնական գրասենյակում ՔՊ-ականները, տեսնելով դահլիճ մտնող Աղազարյանին, ուղղակի «կարկամել» են, հետո, շունչները պահած, սպասել Փաշինյանի ժամանելուն՝ մտածելով, որ «կինո է լինելու»։

Հիշեցնենք, որ Աղազարյանը շուրջ երկու շաբաթ է՝ չի կատարում Փաշինյանի անօրինական «խնդրանքը» եւ վայր չի դնում մանդատը։ Սակայն Փաշինյանը ժամանել է, նկատել Աղազարյանին, նույնպես անակնկալի է եկել, հետո քննարկման ընթացքում ցուցադրաբար նայել է Աղազարյանի կողմը եւ խոսքում ակնարկներ արել` նրան ուղղված, բայց ուղիղ ոչինչ չի ասել: Աղազարյանը մինչեւ վերջ մնացել է նիստին, չնայած` ելույթ չի ունեցել։

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
22:23 Գերակա շահ՝ փոքր կենտրոնում. շատերը ստիպված են լինելու իրենց գույքը հարկադրաբար վաճառել պետությանը
22:12 Երևանում պարեկները վնասազերծել են կրակոցներ արձակողին. նրա մոտ հայտնաբերվել է ատրճանակ
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
22:57 Փաշինյանն առաջարկում է ՏԻՄ ընտրությունների մասնակիցներին իրեն դիմել, եթե ենթարկվել են ապօրինի ճնշումների
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը