Ուղիղ եթեր
Ներքին 1 տարի առաջ - 14:35 29-11-2024

23 փաթեթ «մարիխուանա»՝ իրացման նպատակով․ ևս մեկ անձի է մեղադրանք ներկայացվել

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական վարույթով բացահայտվել է տելեգրամյան ալիքի միջոցով ձեռք բերված՝ իրացման նպատակով առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցի ապօրինի շրջանառության հերթական դեպքը։

2024թ․ նոյեմբերի 25-ին՝ ժամը 13:50-ին, ստացված օպերատիվ տեղեկություններն իրացնելու արդյունքում, ոստիկանության ծառայողների կողմից Երևան քաղաքի Արամ Խաչատրյան փողոցից, ապօրինի թմրանյութ պահելու, օգտագործելու և իրացնելու կասկածով, ՀՀ ՆԳՆ ոստիկանության ՀՈԳՎ Արաբկիրի բաժին է տեղափոխվել Աբովյան քաղաքի 34-ամյա բնակիչ: Անձնական խուզարկությամբ վերջինիս գրպաներում հայտնաբերվել է տարբեր գույնի կպչուն ժապավենով փաթեթավորված թվով 23 փաթեթ՝ 42.88 գրամ ընդհանուր քաշով:

Երիտասարդի բանավոր հայտարարությամբ՝ իր մոտից հայտնաբերված զանգվածը «մարիխուանա» տեսակի թմրամիջոց է, որը ձեռք է բերել տելեգրամյան ալիքից՝ իրացնելու նպատակով:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում, ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով և 396-րդ հոդվածի 2-րդ մասով, նախաձեռնվել է քրեական վարույթ։

Քննիչի որոշմամբ, հանցանք կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության հիմքով, նշված տղամարդը ձերբակալվել է։

Հայտնաբերված զանգվածներով նշանակվել է դատաքիմիական և դատաբուսաբանական համալիր փորձաքննություն։ Ստացված եզրակացության համաձայն՝ փաթեթներում առկա զանգվածներից վերցված նմուշները եղել են «Մարիխուանա» տեսակի թմրամիջոց, մնացած մասով փորձաքննությունը շարունակվում է։

Ձեռք բերված փաստերի հիման վրա նրան ներկայացվել է մեղադրանք՝ ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով: Վերջինս իրեն մեղավոր չի ճանաչել և, օգտվելով իր դատավարական կարգավիճակից, հրաժարվել է ցուցմունք տալ։

Միջնորդություն է ներկայացվել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարան` մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց երկամսյա կալանք կիրառելու վերաբերյալ, սակայն, դատարանի որոշմամբ, նրա նկատմամբ կիրառվել է տնային կալանք՝ 2 ամիս ժամկետով՝ համակցված 500.000 ՀՀ դրամի չափով գրավ խափանման միջոցի հետ:

Նախաքննությունը շարունակվում է:

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները