Ուղիղ եթեր
Արտաքին 1 տարի առաջ - 20:18 28-11-2024

Սալոմե Զուրաբիշվիլին արտակարգ հայտարարություն է պատրաստում. բողոքի ակցիաներ են հայտարարվել ողջ Վրաստանում

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին արտակարգ հանդիպում է նշանակել դիվանագիտական ​​կորպուսի ներկայացուցիչների հետ այն բանից հետո, երբ վարչապետը հայտարարեց ԵՄ-ի հետ բանակցությունները դադարեցնելու մասին։

Հանդիպման ավարտին` առաջիկա ժամերին, Զուրաբիշվիլին արտակարգ հայտարարություն կանի, հաղորդում է մամուլի ծառայությունը։

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն այսօր հայտարարել է, որ Վրաստանն ինքը հրաժարվում է Եվրամիությանն անդամակցելու շուրջ բանակցություններից մինչև 2028 թվականի վերջը։

Այս պահին սոցցանցերի վրացական հատվածում մեկը մյուսի հետևից բողոքի ակցիաներ են հայտարարվում վարչապետ Կոբախիձեի՝ ԵՄ-ին անդամակցելու շուրջ Վրաստանի կառավարության բանակցությունները դադարեցնելու մասին հայտարարությունից հետո։

Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
18:59 Հայ բռնցքամարտիկը Թուրքիայում ջախջախել է թուրք մրցակցին
19:42 Բլոգեր Քրիստինան հայտնել է՝ պատրաստվում է հարսանիքի
18:28 Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել. Հետք
15:01 Ֆրանսիայի վարչապետը մի շարք շրջաններում պարետային ժամ սահմանելու հանձնարարական է տվել