Ներքին 1 տարի առաջ - 19:56 28-11-2024

16-ամյա աղջիկը «Սքեյթ պարկից» քթոսկրի կոտրվածքով հոսպիտալացվել է ու հայտնել, որ ընկերուհու հետ է վիճել. shamshyan.com

Նոյեմբերի 13-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19։05-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մարաշի բաժին են զանգահարել «Մուրացան» բժշկական կենտրոնից և հայտնել, որ շտապօգնության 01 խումբը «քթոսկրի կոտրվածք, ԳՈՒՎ հարցական» ախտորոշմամբ Երվանդ Քոչար փողոցում գտնվող «Սքեյթ պարկից» իրենց մոտ բուժօգնության է տեղափոխել մի քաղաքացու։

Տեղում պարզվել է, որ բուժօգնության տեղափոխվածը Շիրակի մարզի բնակիչ 16-ամյա Հ․ Կ․-ն է, ում այնտեղից տեղափոխել են «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն: Վերջինս ոստիկաններին հայտնել է, որ վնասվածքը ստացել է նույն օրը՝ ժամը 18։45-ի սահմաններում՝ «Սքեյթ պարկում» ընկերուհու հետ անձնական հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ, վերջինիս կողմից հարված ստանալու հետևանքով:

Դեպքի փաստով ոստիկանության Մարաշի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
22:23 Գերակա շահ՝ փոքր կենտրոնում. շատերը ստիպված են լինելու իրենց գույքը հարկադրաբար վաճառել պետությանը
22:12 Երևանում պարեկները վնասազերծել են կրակոցներ արձակողին. նրա մոտ հայտնաբերվել է ատրճանակ
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
22:57 Փաշինյանն առաջարկում է ՏԻՄ ընտրությունների մասնակիցներին իրեն դիմել, եթե ենթարկվել են ապօրինի ճնշումների
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը