Ուղիղ եթեր
Ներքին 1 տարի առաջ - 21:05 26-11-2024

Հայաստանի հայտնի ՓԲԸ-ներից մեկի աշխատակցի մոտ հայտնաբերվել է «շոկո» տեսակի թմրամիջոց. shamshyan.com

Վերջին օրերին ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի և ՊԾ մարզային գումարտակների պարեկները ուժեղացված ծառայության արդյունքում հայտնաբերել են մեծ քանակի թմրամիջոցներ։ Բարձր ցուցանիշներ են արձանագրվել ՀՀ ՆԳՆ Ոստիկանության ՊԾ Արարատի մարզի գումարտակում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, երեկ՝ նոյեմբերի 25-ին, ՀՀ ՆԳՆ Ոստիկանության ՊԾ Արարատի մարզի գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Նիզամի գյուղի կենտրոնական փողոցում կայանված «Netta» ավտոմեքենայի վարորդը հնարավոր է թմրանյութ ունենա։

Պարեկները՝ դասակի հրամանատարի տեղակալ Անդրանիկ Հարությունյանի գլխավորությամբ, մոտենում են նշված վայր, որտեղ պարեկներ Գոռ Սիմոնյանը, Խորեն Գեղամյանն ու Լիլիթ Գրիգորյանը նկատում են վարորդին և անձը ճշտելու համար պահանջում են անձը հաստատող փաստաթուղթ։

Այդ ընթացքում վարորդը կասկածելի վարքագիծ է դրսևորում, ինչից հետո պարեկների հարցին, թե արդյոք նա իր մոտ արգելված իրեր կամ առարկաներ ունի, վերջինը ոչ տանում, ոչ բերում է, ասում է, որ իր մոտ կա «շոկո» տեսակի թմրանյութ։

Տեղում թմրանյութ պահելու և օգտագործելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածով պարեկները ձերբակալում են նրան և տեղա ՀՀ ՆԳՆ Ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մասիսի ոստիկանության բաժին։

Վարորդը ենթարկվում է անձնական խուզարկության, որի ժամանակ տաբատի աջ գրպանում հայտնաբերվում է թղթե փաթեթ, որի մեջ առկա է լինում դեղնավուն, մանրացված, սուր հոտով զանգված։

Արդեն տեղում վարորդը, ով Երևանի բնակիչ 36-ամյա Աղասի Ս.-ն է, հայտնում է, որ իր գրպանում հայտնաբերվածը հանդիսանում է «շոկո» տեսակի թմրամիջոց և այն ինքը գտել է Երևանի Էրեբունի վարչական շրջանից ու պահել է իր՝ անձնական օգտագործման համար։

Դեպքի փաստով ոստիկանության Մասիսի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժին։

Գ. Շամշյանի տեղեկություններով ավտոմեքենան հաշվառված է Հայաստանում հայտնի ՓԲԸ-ներից մեկի հաշվեկշռում։

Ավտոմեքենան էլ տեղափոխել է ոստիկանության Մասիսի բաժնի պետ պահպանվող հատուկ տարածք։

Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի

Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
18:59 Հայ բռնցքամարտիկը Թուրքիայում ջախջախել է թուրք մրցակցին
19:42 Բլոգեր Քրիստինան հայտնել է՝ պատրաստվում է հարսանիքի
18:28 Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել. Հետք
22:23 Գերակա շահ՝ փոքր կենտրոնում. շատերը ստիպված են լինելու իրենց գույքը հարկադրաբար վաճառել պետությանը
19:30 Արցախցիներին COP17-ում մերժել են տաղավար տրամադրել. Արտակ Բեգլարյան