Արտաքին 1 տարի առաջ - 12:01 25-11-2024

Իսրայելը նախնական համաձայնություն է տվել «Հեզբոլլահ»-ի հետ հրադադարի հաստատմանը

Իսրայելը նախնական հավանություն է տվել լիբանանյան «Հեզբոլլահ» շարժման հետ հրադադարի համաձայնագրին, և այժմ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն աշխատում է այն բանի վրա, թե ինչպես այն ներկայացնել հանրությանը: Այս մասին հաղորդում է Kan հեռուստաալիքը։

Հեռուստաալիքի տվյալներով՝ նպատակն այն է, որ հրադադարը ներկայացվի ոչ թե որպես «փոխզիջում», այլ Իսրայելին ձեռնտու որոշում։

Ինչպես հաղորդում է հեռուստաալիքը, այս հարցը Նեթանյահուն քննարկել է մի քանի նախարարների և անվտանգության ծառայության բարձրաստիճան պաշտոնյաների հետ հանդիպմանը։

Ըստ հրապարակման՝ Իսրայելը կպահպանի Լիբանան-Սիրիա սահմանին ռազմական գործողություններ անցկացնելու իր իրավունքը։ Բացի այդ, Վաշինգտոնն Իսրայելին երաշխիքներ է տվել, որ երկիրը կկարողանա գործել, եթե «Հեզբոլլահ»-ը խախտի համաձայնագիրը։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից