Ուղիղ եթեր
Արտաքին 1 տարի առաջ - 18:38 23-11-2024

Երազում եմ, որ Շուշիում կոնյակ խմեմ, ադրբեջանցիներն էլ՝ հանգստանան Սևանա լճում․ Գարո Փայլան

Թուրքիայի մեջլիսի հայազգի նախկին պատգամավոր Գարո Փայլանը, ով պատգամավորական գործունեությունն ավարտելուց հետո բնակություն է հաստատել Վաշինգտոնում և անվերապահորեն աջակցում է ՀՀ իշխանությունների վարած քաղաքականությանը, օրերս ZOOM քննարկումներից մեկի ժամանակ աղմկահարույց հայտարարություններ է արել։ Այս մասին տեղեկացնում է 168.am-ը։

Նրա ելույթներից որոշ հատվածներ են տարածվել սոցցանցերում, որտեղ Փայլանը նշում է, թե ինչպես է ցանկանում «աշխատել թուրքերի, քրդերի, ադրբեջանցիների և հայերի հետ», որ բոլորը եղբայրներ են:

«Ես չեմ պատրաստվում աշխատել միայն հայերի համար, պատրաստվում եմ աշխատել թուրքերի, քրդերի, ադրբեջանցիների և հայերի համար, նրանք իմ եղբայրներն են։ Մենք պետք է միասին գոյակցենք։

Իմ երազանքն է այցելել Շուշի, միասին խմել հայկական կամ ադրբեջանական կոնյակ, վայելել կյանքը Բաքվում, իսկ ադրբեջանցիներն իրենց ամառային հանգիստն անցկացնեն Սևանա լճում»,- նշել է Փայլանը, արժանանալով քննադատությունների ալիքի համացանցային հարթակներում:

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
11:35 Արսեն Թորոսյանին վագր են նվիրել. Փաշինյանի օրոք պետական թերթերը փակվեցին. Մամուլ